ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

11.10.2017 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

(ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՐԿԻՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` «ՄԻՄԻՆՈ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
– Էդ Խաչիկյանը ես չեմ…
**
ՆԱԽԱԳԱՀԸ` ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ
(ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՑՈՒՑԱԴՐԱԾ ՎԱՏ ԽԱՂԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ռուբիկ ջան, սիրուն չի…
**
ՉՈՒՏԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԻՍ
«Ալեքս գրուպից» հայտնում են, որ իրենք խոշոր եղջերավոր անասուններ արտահանելիս նպատակ չեն ունեցել Հայաստանում տավարի միսը թանկացնել, այլ ցանկացել են, որպեսզի արաբական երկրներում իրար միս ուտելը թարգեն, տավարի միս ուտեն:
**
ՆՊԱՏԱԿԸ ՆՈՒՅՆՆ Է, ՄՈՏԵՑՈՒՄԸ` ՈԻՐԻՇ
(ԷՐԴՈՂԱՆԻ` ՈՒԿՐԱԻՆԱ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնում են, որ էրդողանը եթե բոլոր հարեւանների հետ ուզում է առաջնորդվել «զրո խնդիր» կարգախոսով, ապա Պորոշենկոյի հետ հանդիպելով` Ուկրաինայի հետ ցանկանում է шоколадные отношенияÿ ունենալ:
**
ՄԵԿ ԿԱ` ՀԱԶԱՐ ԱՐԺԻ, ՀԱԶԱՐ ԿԱ` ՄԵԿ ՉԱՐԺԻ
(ՅՈՒՆԵՍԿՕՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒ ՀԱՎԱՔԱԾ ԵՐԿՈՒ ՁԱՅՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռուսաստանյան ներկայացուցչությունից հայտնում են, որ երկու ձայներից մեկը իրենք են տվել, իսկ մյուս ձայնը «երկու պետություն` մեկ ազգ» կարգախոսի ոգուն համարժեք` կես-կես Թուրքիան ու Ադրբեջանն են տվել:
***
ԿԱՆԵՓԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ
Գյուղատնտեսության նախարարությունը Սվիտալսկու առաջարկությունից հետո կառավարություն կներկայացնի օրինագիծ, որպեսզի կանեփագործությունը երկրում ճանաչվի գերակա ճյուղ:

ՕԴՈՒՄ ՏԵՍՆՈՂ Ա ԵՂԵԼ
(ԵԱՀԿ ԴԵՍՊԱՆ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻՆ ԿԱՆԵՓԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԳԻԾ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Նարկոդիսպանսերի` Հայաստանի պլանքաշները որոշել են Սվիտալսկուն սրբադասել:
***
<<Ելքի>> տրտունջը

-Խի էդ Նիկոլը որբ ա, որ ով ուզի՝ քացով խփի...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА