ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի մտացածին վախերն ու Ադրբեջանի բացահայտ ճնշումը

11.10.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Վրաստանի մտացածին վախերն ու Ադրբեջանի բացահայտ ճնշումը

Դեռեւս մի քանի ամիս առաջ հայկական ու վրացական լրատվամիջոցները ողողվեցին լուրերով այն մասին, որ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշանակվելու է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Տեղեկությունը չհերքեցին նաեւ պաշտոնական աղբյուրները, սակայն տեւական ժամանակ անց այս մասին որեւէ նորություն չկա: Եվ մինչ հայկական կողմը խորհրդավոր լռություն է պահպանում, այս հարցով «թեւները քշտած» լրջորեն զբաղվում են ադրբեջանցիները: Ավելին` ընդամենն օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում բացահայտ տեղեկատվություն կար այն մասին, որ իրենք իրենց ողջ լոբբիստական ներուժը ներդրել են, որպեսզի Հայաստանը Վրաստանում չունենա լուրջ, գործունյա դեսպան, որը կզբաղվի հայ-վրացական հարաբերությունների ու բարեկամության զարգացմամբ եւ առաջընթացով, ինչին յուրաքանչյուր լուրջ երկիր պետք է կողմ լիներ: Մինչդեռ Վրաստանը չի կարողանում հաղթահարել իր մտացածին վախերը այն առումով, որ Ս. Մինասյանը ծնունդով Ջավախքից է, բայց այս մասին բարձրաձայնելու փոխարեն, վերջիններս ուղղակի, տուրք են տալիս ադրբեջանական լոբբինգին, որոնք էլ հաջողությամբ տարածում էին լուրեր, թե իբրեւ Ս. Մինասյանը Ռուսաստանի հետ կապ ունի: Այո, առաջին հայացքից այս ամենը ծիծաղ է առաջացնում, բայց ինչպես բարեկամ, այնպես էլ հարեւաններին չեն ընտրում, ունենք այն, ինչ ունենք` մի կողմից` վախեցած ու խանդոտ բարեկամ` ի դեմս Վրաստանի, եւ խավիարով բոլորի աչքերը փակող ագրեսոր հարեւան` ի դեմս Ադրբեջանի: 
Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, վրաց-ադրբեջանական տանդեմի ջրաղացին ջուր լցնող նաեւ «շուռ տված» հայեր էլ են ի հայտ եկել, որոնք Վրաստանի իշխանությունների ականջին զուտ սեփական ամբիցիաները բավարարելու համար փորձում են վատաբանել Ս. Մինասյանին: Այսքանից հետո` մնում է հուսալ, որ կյանքում գոնե մի անգամ Վրաստանը ողջախոհություն կդրսեւորի, իսկ մենք էլ չենք հայտնվի վրաց-ադրբեջանական լարած ծուղակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА