ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բիլ և Հիլարի Քլինթոնները նորից կռվել են

11.10.2017 11:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բիլ և Հիլարի Քլինթոնները նորից կռվել են

ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը դժգոհել է «Այն, ինչ պատահել է» գրքից, որը հրատարակել է իր կինը: Այս մասին գրում է Lenta.ru-ն: «Նախքան Հիլլարին ուղարկել է ձեռագիրը հրատարակչություն, այն տվել է Բիլլին, որ կարդա: Վերջինը նշանակալի ուղղումներ է կատարել կարմիր գրիչով, սակայն կինը չի ցանկացել ոչինչ փոխել: Այս բանից զայրացած, Բիլլը աղբամանն է նետել ձեռագիրը»-պատմում է ընտանիքի ընկերը: Բիլլը կարծել է, որ գրքի առանձին մասեր ցույց են տալիս` կարծես թե կինը չարացած է և տարակուսած, ինչն էլ չի համապատասխանում ԱՄՆ լիդերի կերպարին: Աղբյուրը նշում է, որ այս պատահարից հետո ամուսինները արդեն մի քանի ամիս է փաստորեն դադարել են շփվել միմյանց հետ: Այդուհանդերձ` Հիլլարի Քլինթոնի ներկայացուցիչը հերքել է այս լուրերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА