ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ պատգամավորը խոստացավ ուսումնասիրել «Գարդասիլի» հետեւանքներն ու վտանգները

10.10.2017 17:26 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱԺ պատգամավորը խոստացավ ուսումնասիրել «Գարդասիլի» հետեւանքներն ու վտանգները

Հասարակության շրջանում մեծ իրարանցում է առաջացրել առաջիկայում 13 տարեկան աղջիկներին «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելը, քանի որ բազմաթիվ մասնագետներ արդեն հայտարարել են, այդ պատվաստանյութը ոչ թե կանխարգելում է քաղցկեղը, այլ առաջացնում չբերության: Բացի այդ, պատվաստվելուց արդեն հրաժարվել են Ճապոնիան, Ամերիկան եւ մի շարք երկրներ:
«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, բժշկական համալսարանի պրոֆեսոր ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ խոսելով  թեմայի շուրջ նկատեց, որ Ճապոնիայում եւ Ամերիկայում մարդկանց մոտ կուլտուրան շատ բարձր է  եւ նրանց մեծ մասը գնում է պատվաստումների:
-  Տիկին Մարգարյան, բայց ոչ «Գարդասիլ», այդ երկրներում ընդհանրապես հրաժավել են «Գարդասիլից»:
-  Պատվաստանյութի հետ կապված տարբեր գիտական հոդվածներ եմ կարդացել , որոնք այնքան են հակասում մեկը մյուսին: Պետք է գիտական մեծ հետազոտություն իրականացնել , վերջում ամփոփել եւ անել եզրահանգումներ: Միակողմանի մոտեցումը շատ սխալ է: Բայց որ անհրաժեշտ է կանխել քաղցկեղը` միանշանակ է: Մեր երկրում քաղցկեղային հիվանդությունների տարածվածությունը բարձր է, հատկապես կանացի հիվանդությունները: Մեր կանայք էլ հիվանդության դեպքում բժշկին դիմում են ամենավերջին պահին: Կանխարգելիչ միջոցառումներին կողմ եմ:
-  Իսկ դուք պատրա՞ստ եք անձամբ ուսումնասիրել «Գարդասիլ» պատվաստանյութը, դրա հետեւանքներն ու վտանգները:
 -  Եթե այդպիսի հարցադրում եք անում, ապա խոսք եմ տալիս, ուսումնասիրել տարբեր գիտական աշխատանքներ ու եզրահանգումներ անել: Այդ ամենն անելուց հետո իրավասու կլինեմ ասել իմ անձնական կարծիքը: Հարցին պետք է գիտականորեն մոտենանք, քանի որ գիտական ոլորտի աշխատող եմ, ապա անպայման գիտական ապացուցողական փաստ պետք է լինի:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА