ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից

10.10.2017 14:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից

Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին «Բլից ինֆո» մամլո ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի մամլո ասուլիսը «Հայաստանը  ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջը արտաքին ուժերի  պատվեր է» թեմայով: Ասուլիսի ընթացքում ակումբի փորձագետները ներկայացրեցին այն հասարակական-քաղաքական գործիչների ցուցակը, որոնք հանդես են գալիս Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալուն կողմ և դա անում են արտաքին ուժերի պատվերով:

Բանախոսներից Արման Ղուկասյանը նշեց. «Մենք վստահ ենք, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից: ԵԼՔ խմբակցության անդամները այն գործիչներն են, որոնք երկար տարիներ աշխատել են արևմտյան կառույցներում, և այսօր արևմտամետ քաղաքական գիծը նույնպես առկա է իրենց դաշինքում: Էդմոն Մարուքյանը 2006 թվականից ստացել է USAID – ի կողմից տրամադրվող դրամաշնորհներ, որոնք ծախսվել են տարբեր հասարակական ծրագրերի վրա: ԵԼՔ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը պաշտպանեցին այնպիսի հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվում են օտարերկրյա հիմնադրամների կողմից: Օրինակ Ստեփան Սաֆարյանը, որը հանդիսանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնորեն, Արթուր Սաքունցը, որի կառույցը նույնպես ստանում է խոշոր դրամաշնորհներ արևմուտքից, Դանիել Իոաննիսյանը: Իրենք բոլորը ֆինանսավորվում են Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի կողմից (NED): Միայն 2016 թ. ընթացքում այս կառույցը տրամադրել է հայկական տասնյակ հկ-ներին 1,2 մլն. ԱՄՆ դոլլար»:

Բանախոսը ավելացրեց, որ այս բոլոր ուժերի նպատակը մեկն է՝ տարածել Հայաստանում հակառուսական տրամադրություններ և մասնատել հայ հասարակությունը ըստ արտաքին հայացքների:

Մեկ այլ բանախոս Ծովինար Կոստանյանը ասաց. «Երբ ուսումնասիրում ես այն հասարակական և քաղաքական գործիչների ցանկը, որոնք մշտապես ելույթ են ունենում Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու դեմ և հակառուսական տրամադրություններ են տարածում, պարզ է դառնում, որ իրենք բոլորը առնչություն ունեն այս կամ այն արևմտյան կառույցների հետ և նրանց կողմից տրամադրվող դրամաշնորհների հետ: Օրինակ “Ելք” խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը երկար տարիներ հանդիսացել է NED հիմնադրամի կողմից ֆինանսավորվող “Հետաքննող լրագրողներ” ՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ: Ռուբեն Մեհրաբյանը, որը հայտնի է իր ծայրահեղ հակառուսական դիրքորոշմամբ, հանդիսանում է մի կառույցի ներկայացուցիչ, որը նույնպես ֆինանսավորվում է NED-ի կողմից: Մեր համոզմամբ, այն պատգամավորները, որոնք սպասարկում են արտաքին ուժերի շահերը՝ Ազգային Ժողովում տեղ չունեն: Այդպիսի պատգամավորներին պետք է զրկել մանդատից և հեռու պահել քաղաքական դաշտից:»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА