ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ու էլի ունենք մարդու իրավունքների անպաշտպան պաշտպան

10.10.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԻՐԱՎՈՒՆՔ
Ու էլի ունենք մարդու իրավունքների անպաշտպան պաշտպան

Պարզվում է` Հայաստանում մարդու իրավունքները, մասնավորապես` խոսքի իրավունքը կարող է ոտնահարվել ո՛չ ավել, ո՛չ պակաս հենց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ներկայությամբ կամ քավորությամբ: Երեկ Մատենադարանում Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին եւ հարակից օրենքների նախագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ներկաներին ուղղակիորեն որոշել էին զրկել խոսքի իրավունքից եւ միայն տեսախցիկների առաջ ՀՀ արդարադատության նախարարության տարբեր օղակներ գովաբանեին նախագիծը եւ վերջ: Ստեղծված իրավիճակը մեծ իրարանցում առաջացրեց, օրինագծին դեմ արտահայտվող ակտիվիստները, կազմակերպությունները, այդ թվում` ներկա հոգեւորականները որոշեցին բոյկոտել` դուրս գալով դահլիճից: Իսկ իրեն քննարկման համակարգող համարող անձը աղաղակում էր ու սպառնում անվտանգության աշխատակիցների օգնությամբ դուրս հանել նրանց, ովքեր դեմ էին նման ձեւաչափով «քննարկմանը»: Այս ամենին ունկնդրի կարգավիճակում հետեւում էր հայրենի օմբուցմեն Ա. Թաթոյանը, որից «Իրավունքը» հետաքրքրվեց, թե արդյոք հենց հիմա մարդու իրավունքները չեն ոտնահարվում, որին ի պատասխան` վերջինս, ուղղակի, գլուխը շրջեց ուրիշ կողմ` սպասելով, թե ինչ կհրահանգի չստացված քննարկման կազմակերպիչ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА