ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մելանյա Թրամփն արձագանքել է Իվանա Թրամփի՝ «առաջին տիկին» լինելու մասին հայտարարություններին

10.10.2017 12:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մելանյա Թրամփն արձագանքել է Իվանա Թրամփի՝ «առաջին տիկին» լինելու մասին հայտարարություններին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը պատասխանել է Դոնալդ Թրամփի նախկին կնոջ խոսքերին, թե «նա է ԱՄՆ առաջին տիկինը», հայտնում է CNN-ը:


Մելանյա Թրամփը կոշտ արձագանք է տվել Թրամփի նախկին կնոջ խոսքերին, երբ Իվանա Թրամփը կատակով նշել է, թե նա է իրական առաջին տիկինը:


Իվանան, որը Թրամփի երեք երեխաների մայրն է, «Good Morning America» հեռուստաշոուի համար տված հարցազրույցում հայտարարել է, որ նա «Սպիտակ տան հեռախոսահամարն ունի», սակայն չի ցանկանում առաջացնել Մելանյայի խանդը:


«Ես չեմ ցանկանում իրականում զանգել նրան այնտեղ, որովհետև Մելանյան այնտեղ է, և ես չեմ ցանկանում խանդ կամ նման բան առաջացնել, քանի որ ես եմ փաստացիորեն Թրամփի առաջին կինը: Ես եմ առաջին տիկինը»,- ասել է Թրամփի նախկին կինը:


Նա նաև ենթադրություն է հայտնել, որ Մելանյա Թրամփին դուր չի գալիս ապրել Վաշինգտոնում:


Առաջին տիկնոջ խոսնակն արձագանքել է հայտարարությանը՝ նշելով, որ Մելանյա Թրամփն ուրախ է կատարել ԱՄՆ առաջին տիկնոջ պարտականությունները:


«Տիկին Թրամփը Սպիտակ տունը տուն է դարձրել Բարոնի (իրենց որդին) և նախագահի համար: Նրան դուր է գալիս ապրել Վաշինգտոնում, և նրա համար մեծ պատիվ է կատարել Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ պարտականությունները: Նա պատրաստվում է օգտագործել իր կոչումն ու դերը երեխաներին օգնելու համար, այլ ոչ թե գրքեր վաճառելու համար… Սա, ցավոք, պարզապես ուշադրություն գրավելու և աղմուկ հանելու փորձ է»,- ասել է նա:


«Raising Trump» խորագրով հուշերում, որոնք վաճառքի են հանվելու այս շաբաթ, Իվանա Թրամփը պատմել է՝ ինչպես է Դոնալդ Թրամփի հետ դաստիարակել իր երեք երեխաներին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА