ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տղամարդը կարտոֆիլային դիետայով նիհարել է 50 կիլոգրամ

09.10.2017 17:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Տղամարդը կարտոֆիլային դիետայով նիհարել է 50 կիլոգրամ

Ավստրալացի Էնդրյու Թեյլորը մեկ տարվա ընթացքում նիհարել է 50 կիլոգրամ՝ սնվելով հիմնականում կարտոֆիլով։

2016 թվականին Էնդրյուն որոշեց փորձ անցկացնել՝ իր սննդակարգի հիմնական բաղադրիչ դարձնելով կարտոֆիլը։ Այդ ժամանակ նա կշռում էր 151․7 կիլոգրամ։ Մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները ավստրալացին փաստագրել է Spud Fit-ում։ Նրա խոսքով՝ կարտոֆիլային դիետան օգնել է նրան ազատվել ոչ միայն ավելորդ քաշից այլեւ դեպրեսիայից եւ մեծ անհանգստությունից։

Դիետոլոգ Ռիանոն Լեմբերտը, մեկնաբանելով այս տղամարդու պատմությունը, նշել է, որ նման սննդակարգն իրականում անվտանգ չէ․ միատեսակ սննդակարգի ժամանակ մարդը կարող է նիհարել այն պատճառով, որ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ սննդարար նյութեր։

«Կարտոֆիլի մեջ պարունակվում է շատ բջջանյութ, սակայն պակասում են շատ այլ միկրոէլեմենտներ, ինչն իրական վտանգ կարող է ներկայացնել առողջության համար։ Կարտոֆիլային դիետան հատկապես վտանգավոր է աղիների համար։ Երկար ժամանակ միայն կարտոֆիլով սնվելու դեպքում, համի ընկալումը կարող է բթանալ։ Դիաբետիկներին եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց այդ դիետան հակացուցված է»,-նշել է նա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА