ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երգչուհի Ալլա Նավասարդյանը՝ «Զանգեզուր» ֆոտոշարքում

08.10.2017 23:37 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Երգչուհի Ալլա Նավասարդյանը՝ «Զանգեզուր» ֆոտոշարքում

Երգչուհի ԱԼԼԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ այս անգամ հանրության դատին է ներկայացրել ոչ թե իր նոր երգն, այլ նոր ֆոտոշարքը: ԿԱՐԵՆ ՃԱՂԱՐՅԱՆԻ տեսախցիկի առաջ երգչուհին հայտնվել է «Սյունեցի» նորաձեւության տան հայկական տարազներով, իսկ ֆոտոշարքն անվանել են «Զանգեզուր»:

Ի դեպ, պարզվում է՝ այս ֆոտոշարքը Ա. Նավասարդյանի եւ «Սյունեցի» նորաձեւության տան հիմնադիր, հագուստի դիզայներ, մոդելավորող ԱՐՏՅՈՄ ՍՅՈՒՆԵՑՈՒ համագործակցության մեկնարկն է, քանի որ այսուհետ երգչուհին կլինի նորաձեւության տան գովազդային դեմքը:

Այնպես որ, Ալլա Նավասարդյանի ունկնդիրներին դեռ սպասում են նոր անակնկալներ ոչ միայն երգերի, այլեւ ֆոտոշարքերի տեսքով:

 

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները՝ ԿԱՐԵՆ ՃԱՂԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА