ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իմաստուն կնոջ հինգ կանոն

08.10.2017 22:45 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Իմաստուն կնոջ հինգ կանոն

Տղամարդու հետ հարաբերությունները պարտականություն մի՛ դարձրեք, մի զրկեք ձեզ կյանքի տարրական հաճույքներից։

Եթե դուք հսկայական ծավալով գործ եք անում, հետո տուն եք վերադառնում ու անցնում կենցաղային հոգսերին, ուրեմն կյանքը վայելելու եւ երջանիկ զգալու մասին խոսք չի կարող լինել։ Դուք չպետք է հոգնեք, քիչ քնեք, քանի որ արդյունքում ձեր ուժերն ու էներգիան սպառվում է, տրամադրության անկում է նկատվում, ինչն էլ բացասաբար է ազդում ձեր եւ ձեր ընտրյալի հարաբերությունների վրա։ Այս ամենը նաեւ թույլ չի տալիս վայելել կյանքը։ Արդյունքում բացասական էմոցիաները թափվում են մտերիմների, մասնավորապես՝ տղամարդու վրա:

Անպայման լսեք ձեզ եւ ձեր ցանկություններին:
Շատ հաճախ ուրիշներին օգնելով եւ հաճելին մատուցելով՝ դուք մոռանում եք սեփական անձի մասին։ Հիանալի է, որ դուք հոգատար եք ուրիշների հանդեպ, սակայն այս ամենը պետք է իր սահմանն ունենա եւ ձեզ անպայման հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ սեփական անձին: Նախ ձեր պարտականությունների մի մասը բաժանեք ընտանիքի մյուս անդամների միջեւ: Սովորեք նաեւ մերժել, վճռական «ոչ» ասել, անձնական տարածության սահմաններ դրեք ե՛ւ իրական կյանքում, ե՛ւ ներաշխարհում:

Սիրո մեջ կպչուն մի՛ եղեք, զուգընկերոջը մի՛ ծանրաբեռնեք եւ մշտապես ուշադրություն ու հոգատարություն մի՛ պահանջեք։

Կինը պետք է իմաստուն լինի, հարուստ ներաշխարհով եւ հանդարտությամբ լեցուն։ Անպետք եւ միայնակ լինելու վախը կարող է չար կատակ խաղալ։ Ձեր կամքից անկախ՝ դուք կբարդացնեք ձեր հարաբերություններն ու կենցաղը։ Ձեր զուգընկերոջը անձնական տարածք տվեք։ Չի կարելի կորչել հարաբերությունների մեջ եւ մոռանալ սեփական անձի մասին։ Ամեն կին պետք է ունենա իր հետաքրքիր կյանքը։

Պետք չէ զոհաբերել սեփական հետաքրքրությունները։

Փորձեք հոգալ ձեր ներքին վիճակի մասին եւ հաճույք ստանալ տնային գործերից։
Օրինակ, եթե դուք ճաշ եք եփում, փորձեք այնպես տրամադրվել, որ այդ գործընթացը ձեզ հաճույք պատճառի։ 
Պետք է սովորել սեփական հույզերն ապրել ցանկացած աշխատանքից։ Անպայման առավոտյան ժամանակ գտեք մեկ գավաթ սուրճը խմելիս ձեզ դրական լիցքերով լիցքավորելու համար։

Մի՛ կուտակեք վիրավորանքը։

Ճիշտ շփումը մի ամբողջ գիտություն է, եւ եթե դուք տիրապետում եք դրան, դուք հաջողակ եք դառնում։
Բացառություն չէ նաեւ տղամարդու հետ շփումը։ Այդ պատճառով պետք է սովորել այդ արվեստը։ Իհարկե, շատ դժվար է զսպել հույզերը, եթե ձեզ նեղացրել են, վիրավորել։
Անհրաժեշտ է ձգտել, որ ձեր ներքին աշխարհը մշտապես նորմայում լինի, չի կարելի այնտեղ կուտակել եւ թաքցնել վիրավորանքները, անցյալի ցավը: Անհրաժեշտ է նաեւ ազատվել բացասական դիրքորոշման որոգայթից, որոնք հաճախ խանգարում են կյանքով ուրախանալ եւ այն վայելել: Դրանցից ազատվել կարողանալը նշանակում է ինքդ քեզ եւ քո բառերը կառավարելու հնարավորություն ստանալ:

Երբ կինը վիրավորված է, նա ցավ է զգում, նա փորձում է ազատվել այդ տանջող զգացումներից՝ ցավ պատճառելով տղամարդուն: Եվ անուղղելի սխալ է կատարում, քանի որ հետագա փոխըմբռնումն անհնար է դառնում:
Տղամարդու հետ ճիշտ շփումը սեփական զգացմունքների մասին հայտնելն է: Դրանից հետո անպայման անհրաժեշտ է բացատրել տվյալ իրավիճակի պատճառը եւ ելք առաջարկել, որը ձեզ համար ընդունելի է:
Նման մոտեցումը պահպանում է ձեր կեսի տղամարդկային արժանապատվությունը, մինչդեռ նրան ուղղված մեղադրանքները տղամարդու վրա մշտապես բացասական ազդեցություն են ունենում եւ հարաբերությունների ավելի լուրջ լարվածություն ու փոխադարձ վիրավորանքներ առաջացնում: Սեփական տեսակետը, շահերը, ցանկությունները հարկավոր է պաշտպանել խաղաղ եւ քաղաքավարի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА