ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չնայած գնդակոծությունների՝ սահմանամերձ գյուղերը տեղական արտադրանք են տալիս

08.10.2017 15:19 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Չնայած գնդակոծությունների՝ սահմանամերձ գյուղերը տեղական արտադրանք են տալիս

Տեղական արտադրության օրգանիկ սնունդը մեծ պահանջարկ է վայելում հատկապես մեր օրերում, երբ սննդի պարունակության մեջ մեծ տեղ են զբաղեցնում քիմիական բաղադրիչները։ Panarmenian expo-ի շրջանակում տեղական արտադրողները արդեն 3 օր շարունակ հնարավորություն ունեն ներկայացնել և ինչու ոչ վաճառել իրենց արտադրանքը։ Քաղցրավենիք, մսամթերք, գաթա, լոխում, կաթնամթերք և այլն։ Կաթնամթերքի շուկայում վերջին տարիներին իր տեղն է հասցրել ունենալ սահմանում պատրասվող պանիրը, որի ստեղծողները անում են ամեն ինչ որպեսզի հայրենի գյուղի ՝ Կոթիի արտադրանքը տարածվի ոչ միայն մեր երկրում այլև նրա սահմաններից դուրս։ Հաճախակի հակառակորդի գնդակոծությանը ենթարկվող գյուղի բնակիչները նշում են, որ դժվար է աշխատել այդ պայմաններում, սակայն մյուս տեսանկյունից բիզնեսը զարգացնելու արդյունքում նոր աշխատատեղեր են ստեղծվում, և գյուղացին ստիպված չի լինում արտագաղթել օրվա հաց վաստակելու հույսով։

 

 

Սահմանապահ բնակիչների կողքին դրված է նաև հայկական սեղանի բաղկացուցիչ մաս կազմող բաստուրմայի հետաքրքիր տեսականին՝ պատրասված սև ցլի մսով։

iravunk.com -ի հարցին՝ մսի գնի թանկացումը չի՞ ազդել արդյոք արտադրանքի գնի վրա , երիտսարադ գործարար Արծրուն Արզումանյանը նշեց, որ այս պահին արտադրանքի գինը մնում է անփոփոխ՝ 1կգ-ը արժե 9000 դրամ։

https://www.youtube.com/watch?v=12SYY7Tf70k&feature=youtu.be

Լավաշ թե՞ «Վալաշ» կարո՞ղ եք արդյոք գուշակել ո՞րն է տարբերութկունը։ «Վալաշ» անունը կրող ապրանքանիշի տնօրենի խոսքով այդ անունը ընդհամենը լավաշ -ի իր մանուկ ժամանակվա սխալ արտասանությունն է, որը հետագայում դարձավ մեկ այլ ուտելիքի անուն։ Այլ կերպ ասած ՝ Վալաշը նույն մեզ հայտնի «ջերկին» է, սակայն այլ բաղադրությամբ, պատրասված միայն տեղական հումքով և հատուկ տեխնոլոգիայով։

 

Ցուցահանդեսի ժամանակ ցուցադրված արտադրանքը բացառապես տեղական արտադրության էին։

Տեսանյութեր 

Ասպրամ Սարատիկյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА