ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Victoria’s Secret-ը թողարկել է ներքնազգեստ՝ սիրո բույրով

08.10.2017 17:39 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Victoria’s Secret-ը թողարկել է ներքնազգեստ՝ սիրո բույրով

Կանանց ներքնազգեստի Victoria’s Secret ամերիկյան մակնիշը թողարկել է Sexy Illusions ներքնազգեստի նոր հավաքածուն եւ Love բույրը: Այդ մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:

«Կատարյալ հարթ մոդելները պատրաստված են Side-smoothing հատուկ տեխնոլոգիայով: Դրանք հազիվ են շոշափվում, բայց երաշխավորված սեքսուալություն են հավելում առօրյա կերպարին»,-նշել են ընկերությունում: Այնտեղ պարզաբանել են, որ բույրի ստեղծումը ոգեշնված է Victoria’s Secret-ի գերմոդելների սիրո պատմություններով: Բույրի հիմքում մրգային եւ ծաղկային նրբաբույրերի համակցումն է:

Օգոստոսին բրենդը նորացրել է Body by Victoria ներքնազգեստի հավաքածուն: Դրանում տեղ են գտել երեք տեսակի կրծկալներ: Victoria՚s Secret ընկերությունը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունը կայացել է 1995 թվականին: Այդ ժամանակվանից ընկերությունը կազմակերպում է ամենամյա շոուներ. սկզբում դրանք անցկացվում էին ԱՄՆ-ում, իսկ 2016 թվականին ցուցադրությունը տեղափոխվել է Փարիզ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА