ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նշաններ, որ ձեզ սխալ մարդիկ են գրավում

08.10.2017 12:20 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Նշաններ, որ ձեզ սխալ մարդիկ են գրավում

Դուք դեռ մենակ եք

Եթե դեռ մենակ եք, հավանաբար պատճառն այն է, որ շարունակում եք սիրահարվել միեւնույն տեսակի մարդկանց, որոնք ձեզ հարմար չեն: Ծանո՞թ է հնչում: Նշանակում է՝ ժամանակն է փոխել «նախընտրած տիպը»:

Ամեն ինչ միշտ միանման է ավարտվում

Դուք հանդիպում եք, բայց արդեն կարող եք գուշակել՝ ինչով ամեն ինչ կավարտվի: Հնարավոր է՝ տղամարդիկ մշտապես լքում են ձեզ կամ անհետանում, ամեն դեպքում, ժամանակն է ուշադրություն դարձնել նրանց, ովքեր ավելի շատ կհարգեն ձեզ:

Ձեր ընկերներն ասում ենոր պետք է այլ տիպի մարդկանցուշադրություն դարձնեք

Ընկերները գիտեն ձեր հարաբերությունների պատմությունը, եւ եթե նրանք կարծում են, որ ամեն ինչ կրկնվում է տարբեր մարդկանց հետ, նշանակում է՝ նրանք տեսնում են այն, ինչ դուք դեռ չեք տեսնում:

Միշտ կոտրում են ձեր սիրտը

Եթե ձեր բոլոր ընկերները կոտրում են ձեր սիրտը, նշանակում է՝ սխալ երիտասարդների եք սիրահարվում, ոչ նրանց, որոնք ուզում են սիրել ձեզ:

Դուք անվտանգ չեք զգում այդ տիպի մարդկանց հետ

Նրա հետ չեք զգում, որ կարող եք ինքներդ ձեզ նման լինել, ստիպված եք ջանալ, որպեսզի դուր գաք:

Ձեզ անինքնավստահ եք զգում

Ձեր տղամարդը ցույց է տալիս, որ դուր եք գալիս նրան, բայց ոչ այնքան, որպեսզի հանգիստ լինեք ձեր հարաբերությունների համար:

Արդեն չեք հիշումթե ինչ է նշանակում սիրված լինել

Չեք հիշում, թե երբ են ձեզ վերջին անգամ ծաղիկներ նվիրել, երբ են ռոմանտիկ ժամադրության հրավիրել, քանի որ սիրում եք տղամարդկանց, որոնք տանջում են ձեզ, ոչ թե սիրում:

Ձեր ամբողջական պատկերը չեք տեսնում

Ձեզ կարող է գրավել որոշակի արտաքինը, կարող եք նաեւ որոշակի զգացմունքներ ունենալ այդ մարդու հանդեպ, բայց ի՞նչ կլինի ապագայում: Իսկ ի՞նչ կասեք հատկությունների մասին, որոնք անհրաժեշտ են ամուր հարաբերությունների համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА