ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ–ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

06.10.2017 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ–ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան. ուրբաթ նրանք կլինեն Երեւանում, իսկ արդեն շաբաթ կայցելեն Բաքու: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Նյու-Յոքում կայացավ Հայաստանի եւ Հիմնականում խոսվում է այն մասին, որ համանախագահներն այցի ընթացքում կնախապատրաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգը: Ի՞նչ ակնկալել այս այցից եւ նախագահների հնարավոր հանդիպումից: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ.
- Եթե խոսենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից, որը երկու երկրների միջեւ փաստացիորեն ամենաբարձր մակարդակի հանդիպումներն են հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ, կարելի է արձանագրել, որ բանակցային գործընթացն ընթանում է: Դա արդեն իսկ լավ է. բանակցային գործնթացը ձեռնտու է ցանկացած բանիմաց ու գիտակից մարդու ու պետության համար, սա նշանակում է, որ կողմերն այնուամենայնիվ խոսելիք ունեն: Այստեղ խնդիրն այն է, թե որքանով են բանակցությունները լինելու առարկայական, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ ցույց է տալիս, որ բանակցություններին մասնակցում է, բայց այն ունի իմիտացիոն բնույթ: Այժմ, թե ինչ է փոխվել Ադրբեջանում եւ որքանով է այդ երկրի նախագահը պատրաստ իրական խոսակցության, դժվար է ասել, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում նկատելի է, որ ե՛ւ Մինսկի խումբն է աշխատանքներ տանում  ե՛ւ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները, որպեսզի կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այդուհանդերձ լիահույս եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ի վերջո կհասկանա, որ ռազմական ճանապարհով խնդիրը չի կարողանա լուծել, որ խնդրի լուծումը երկարաձգելու պարագայում չի կարողանա թուլացնել Հայաստանին եւ իր պայմանները թելադրել: Որ պահին Ադրբեջանն այս ամենը հասկանա, նստելու է իրական բանակցույունների սեղանի շուրջ:

Ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ փաստեց.
- Կարծում եմ` նրանք ցանկանում են ճշգրտումներ մտցնել նախագահների հանդիպման օրակարգում, հանդիպման վայրի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ տեղում ծանոթանալ իրավիճակի հետ: Այս այցն առաջին է նորանշանակ ամերիկացի համանախագահի համար, ով հնարավորություն կունենա ավելի համապարփակ ձեւով ծանոթանալ հակամարտության կողմերի հետ: Ալիեւի խոսքը` բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, չափազանց հետաքրքիր է այն առումով, որ նա նաեւ բացահայտեց ապրիլյան պատերազմի բուն դրդապատճառները` հենց Ադրբեջանի կողմից: Նա հայտարարեց, որ 2015 թվականին ընդհանարպես բանակցություններ չեն եղել, ուստի պետք է ինչ-որ բան անել, որպեսզի բանակցությունները վերսկսվեն, այդ պատճառով էլ Ադրբեջանը գնացել է ռազմական գործողությունների: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի դիրքորոշմանը, կարծում եմ` բեկումնային փոփոխություն չկա: Բայց մյուս կողմից էլ նկատենք, որ սահմանում համեմատաբար ավելի հանգիստ վիճակ է, եւ նախկինի համեմատ Ադրբեջանը այս պահին տուրք չի տալիս ռազմական հռետորաբանությունը: 

Քաղաքական եւ միջազգային հարցերով փորձագետ ՄԱՆՎԵԼ ՂՈՒՄԱՇՅԱՆՆ ընդգծեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն, բայց պետք չէ ակնկալել, որ այդ հանդիպումը բեկումնային կլինի Արցախյան հիմնախնդրի հարցում:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության ակնկալիքները Սարգսյան- Ալիեւ հնարավոր հանդիպումից:
1. Որեւէ սպասելիք չկա,  սա կլինի հերթական հանդիպումը՝ հանդիպելու համար- 58%:
2. Տարածաշրջանային գործընթացները հուշում են, որ մեծ հավանականությանմ կակտիվանա եւ առաջկայական կդառնա նաեւ արցախյան բանակցային գործընթացը- 23%:
3. Դժվարանում են պատասխանել- 19%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА