ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե հարվածած լինեի, նա հիվանդանոցում կլիներ. Ա. Գեղամյանը ԱԺ-ի միջադեպի մասին

05.10.2017 12:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե հարվածած լինեի, նա հիվանդանոցում կլիներ. Ա. Գեղամյանը ԱԺ-ի միջադեպի մասին

«Մեկ րոպե, ե՞րբ ա եղել այդ հարձակումը: Կես ժամից ավելի մենք այստեղ քննարկում ենք անում»,-  լրագրողները խորհրդարանում Արտաշես Գեղամյանից փորձեցին պարզել, թե ինչ է տեղի ունեցել:

Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Հարցին` Փաշինյանի այտը կարմրած էր,  պատասխանեց. «Դե ամոթից երևի կարմրել ա: Անհիմն հայտարարություններ որ անում է, մարդ է, խիղճը տանջում է, կարմրել է:Եթե ես նրան բռունցքներով խփեի, նրան հիվանդանոց կտանեին, որովհետև ես 3,5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել»:

 Փաշինյանի այն հայտարարության մասին,որ  «մի երկու անգամ կոշիկներս փայլեցրել է իրենով», Գեղամյանը, ցույց տալով հագուստը, հարցրեց` դուք որևէ փայլ տեսնո՞ւմ եք:

Դիտարկմանը` նյարդային է, արձագանքեց. «Նյարդային եմ, որովհետև 10 հոգով հարձակվել եք վրաս, գործից կտրում եք: Բայց ինչի՞ պետք ա հարձակվեի: Եթե ես գիտեմ` ճշմարիտ եմ, բռունցքով ի՞նչ պետք է ապացուցեմ: Նորից եմ ասում` եթե բախում լիներ իմ և ձեր հիշատակած մարդու միջև, ապա նա հիվանդանոցում կլիներ»:

Հիշեցնենք,որ ԱԺ նիստի ժամանակ լէզվակրիվ եղավ «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև:

Վիճաբանությունն այդքանով չի ավարտվել: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գլուխ է գովացել նշելով. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։) Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:

Եթե չլիներ ֆեյսբուք սոցիալական ցանցը, տեսնես որտե՞ղ պետք է գլուխ գովար Նիկոլ Վովաեւիչը: 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА