ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լաս Վեգասում 59 մարդու սպանած հրաձիգը «գաղտնի կյանք» է վարել. շերիֆ լուսանկար

05.10.2017 11:52 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լաս Վեգասում 59 մարդու սպանած հրաձիգը «գաղտնի կյանք» է վարել. շերիֆ լուսանկար

Հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից զանգվածային սպանդ իրագործած ու դրա հետևանքով 59 մարդու կյանք խլած ամերիկացի Ստեֆան Փեդոքը «գաղտնի կյանք» է վարել ու տասնամյակներ շարունակ զենք հավաքել:

Ինչպես նշում է NBC News-ը, այս մասին հայտնել է Լաս Վեգասի Քլարկ շրջանի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն: Նա պատմել է, որ վերջին 3 օրվա ընթացքում քննիչները փորձել են պարզել հրաձիգի կյանքի մանրամասները, որոնց վերաբերյալ Լոմբարդոն որևէ տեղեկություն չի ներկայացրել: Նա միայն նշել է, որ իշխանությունները դեռևս շատ բան չեն պարզել 64-ամյա հանցագործի կյանքի մասին:

Աղբյուրը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչն է դրդել Փեդոքին սպանդ իրագործել: Սակայն արդեն պարզ է, որ Փեդոքը ծրագրել էր փախուստի դիմել հյուրանոցային համարից: Լոմբարդոյի համոզմամբ՝ հրաձիգն ինչ-որ աջակից կամ օգնական է ունեցել, որի հետ փախուստի բարդ ծրագիր էր կազմել:

«Նա միայնակ չէր կարող այդտեղից փախուստի դիմել: Դրա համար նա պետք է առնվազն սուպերհերոս լիներ»,-ասել է շերիֆը:

The New Yorker-ը պատմել է Playboy-ի մոդելի հետ Թրամփի սիրավեպի մասին (լուսանկար)


Սակայն սպանդն իրագործելուց հետո Փեդոքն ինքնասպան է եղել: Նրա հյուրանոցային համարում հայտնաբերվել է 23 միավոր զենք, 1.000-ից ավելի փամփուշտ, իսկ նրա տանն իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել են պայթուցիկ նյութեր:

Շերիֆը նաև հավելել է, որ Փեդոքն իր հյուրանոցային համարից կրակել է մոտ 10 րոպե, ինչի հետևանքով զոհերից բացի վիրավորվել է 489 մարդ: Նրանցից 317-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Հավելենք, որ կատարվածը չի դիտարկվում որպես ահաբեկչություն:

 

Հյուրանոցային համարի մուտքը

 

Image: Las Vegas gunman's hotel room

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА