ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անբարոյական է հուսահատ հարսանեկան զույգերից նման գումարներ զավթելը» . Արիանա Կաոիլի

04.10.2017 17:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Անբարոյական է հուսահատ հարսանեկան զույգերից նման գումարներ զավթելը» . Արիանա Կաոիլի

Աշխարհի շախմատի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, իր կայքում անդրադարձել է օրերս տեղի ունենցած իրենց հարսանեկան արարողությանը, եւ այն վերնագրել «Հետհարսանեկան խոհեր՝ հարսանեկան տնտեսագիտության մասին»:

Նորահարսը նշել է, որ երբեմն մեծ առաջընթացները երեւում են դետալների ու սեփական փորձի վրա եւ հարսանյաց արարողություն կազմակերպելը նմանատիպ մի փորձ էր. «Այն ցույց տվեց, որ առողջ մրցակցությունը՝ զարգացած տնտեսություն ունենալու առաջնահերթ բաղադրիչը, արդեն գոյություն ունի մեզ մոտ եւ կներթափանցի նաեւ այն ոլորտները, որտեղ այն դեռ չկա»:

Ապա անկեղծանալով՝ Արիանան նշում է, որ սկզբում տարօրինակ էր հնչում, երբ ծանոթներից լսում էր, թե հաճախ այս կամ այն ընտանիքը վարկ է վերցրել՝ հարսանյաց տոնը կազմակերպելու համար. «Բայց իսկապես, եթե ուզում ես սրտիդ ուզած տոնը կազմակերպել, ապա միջին աշխատավարձով ապրող մարդու ծախսվելիքը շատ է։ Վերջին մի քանի շաբաթները ցույց տվեցին ինձ, թե ուր կարող է հասնել որոշ բիզնեսների ագահությունը, եւ միեւնույն ժամանակ որքան մեծահոգի կարող են գտնվել այլ մատակարարները: Ինձ անակնկալ կերպով զարմացրեց մեր հայկական գինեգործական ընկերությունների սրտաբացությունը եւ խելամիտ կերպով համագործակցելու պատրաստակամությունը»:

Այնուամենայնիվ, օտար հարսիկի գնահատմամբ՝ այլ ոլորտների մատակարարների մեծ մասի վարքը անընդունելի կոպիտ էր եւ տրամագծորեն հակառակ լավ կազմակերպության գործելակերպին. «Հասկանալի է, որ ամուսնական արարողությունը սպասարկող մատակարարները կարող են համեմատաբար ավելի մեծ գումարներ պահանջել: Ամբողջ աշխարհում է այդպես: Սա յուրահատուկ օր է, պահանջարկը մեծ է, իսկ որոշակի հատուկ ծառայությունների մատակարարները՝ քիչ:  Սակայն կա հավասարակշռության կետ, որտեղ մատակարարի եւ գնորդի շահերը հատվում են, եւ գինը այլեւս չի բարձրանում: Դա օրինաչափ է աշխարհում, մինչդեռ Հայաստանում նման դեպքերը եզակի բացառություններ են»:

Մասնավորապես անդրադառնալով իրենց հարսանեկան արարողության համար ծառայություն մատուցող ընկերություններին՝ Արոնյանի կինը նշում է. «Տհաճ էր, երբ նրանք իմանալով, որ դա Լեւոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի անգամ ավել էին պահանջում: Ու գիտեք, ես վստահ եմ, որ նրանք նույն կերպ կվարվեին նաեւ այլ զույգերի հետ՝ եթե տեսնեին, որ սրտաբաց մարդիկ են կամ նորմալ են վաստակում… Կարծում եմ՝ անբարոյական է հուսահատ հարսանեկան զույգերից, ովքեր հաճախ սուղ միջոցներ են ունենում ծաղիկների, հարսանեկան մեքենայի վարձույթի համար նման գումարներ զավթելը»:

Առավել մանրամասն կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА