ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիացիներն աղջիկներին առաջարկել են օգտագործել դեղին և վարդագույն ստվերաներկ

01.10.2017 11:04 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ֆրանսիացիներն աղջիկներին առաջարկել են օգտագործել դեղին և վարդագույն ստվերաներկ

Yves Saint Laurent ֆրանսիական բրենդը թողարկել է ինը տարբեր գույների Mascara Vunyl Couture նոր ստվերաներկը: Այդ մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

Բրենդն առաջարկում է կապույտ, սեւ, վարդագույն, դեղին, կանաչ եւ այլ գույների ստվերաներկ: Հավաքածուն խանութներում հասանելի կլինի ընթացիկ տարվա հոկտեմբերից:

Saint Laurent Paris (ավելի վաղ Yves Saint Laurent) նորաձեւության տունը 1962 թվականին Փարիզում Իվ Սեն Լորանի կողմից հիմնադրվել է Պիեռ Բերժեի հետ համատեղ: 2002 թվականին Սեն Լորանը որոշում է ընդունում թողնել գործերը եւ իր բրենդը վաճառում է Pinault Printemps Redoute (PPR) հոլդինգին: Նորաձեւության տան պարֆյումերային ստորաբաժանումը, YSL Beautռ բրենդը, որն արտադրում է օծանելիք եւ դեկորատիվ կոսմետիկա, ներկայում պատկանում է L՚Oreal ընկերությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА