ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Денги не пахнут

30.09.2017 20:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Денги не пахнут

(ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՀՌԵԼԻ ԳՈՒՄԱՐ ՎՃԱՐԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ)

Ըստ ապահովագրության ընկերությունների ասոցացիայի` նախարար Լեւոն Ալթունյանը դեռ ԱՊՊԱ համակարգում էր սկսել օդից փող սարքել, հիմա էլ ուզում է բուժհաստատություններին էլեկտրոնային եղանակով կթել:

**

ԱՆՁՆԱԿԱՆ` ՈՉԻՆՉ

(«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ` ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԵՐ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, ԻՍԿ ՀԻՄԱ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Ծառուկյան» դաշինքից հայտնում են, որ վարչապետերի լավ չաշխատելը, ամենայն հավանականությամբ, կապված է կառավարության շենքի բացասական աուրայի հետ, այ, եթե վարչապետը տեղափոխվի «Կանյաչնի», երկիրը հաստատ դեֆոլտից կփրկի: 

***

ՈՆՑ ԿԵՐԵԼ Ա, ԸՏԵՆՑ ԷԼ ՆՍՏԵԼ Ա

(ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ 12 ՏԱՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ԵՐԵՔ ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ, ԱԶԱՏՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ԽՍՀՄ պետպլանի` Վազգեն Խաչիկյանը 12 տարին նստել ա երեք տարում:

***

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ` «ԳԻՔՈՐԸ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

(24-ԱՄՅԱ ՈՐԴՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Որդիս աչքաբաց ա, աղա ջան, թող մոտդ ծառայի, բալքիմ «մարդ» դառնա:

***

ԾԱՌՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

(ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՀԱՆԳ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ընկերությունը` ընկերություն, հրահանգը` հրահանգ:

***

ՊՐԵՄԻԵՐԱ

(ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԻՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊՈՐՏՖԵԼՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Հայֆիլմ» կինոստուդիան Բակոյի եւ նրա հարազատների դերակատարությամբ նկարահանում է «Մեր բակում» ընտանեկան դրաման:

***

ՏԱՎՈՒՇԻ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ

(ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՅԴ-ի փչացվածությունը անտառիցն ա:

***

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА