ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանն ու Դին Լիրենը տիտղոսը կվիճարկեն թայ-բրեյքում

26.09.2017 19:45 ՍՊՈՐՏ
Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանն ու Դին Լիրենը տիտղոսը կվիճարկեն թայ-բրեյքում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) աշխարհի գավաթը կվիճարկեն թայ-բրեյքում: Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի չորս դասական պարտիաներից վերջինը եւս ավարտվեց ոչ ոքի: Արոնյանը հանդես եկավ սեւերով: Ոչ ոքին գրանցվեց 52-րդ քայլում: Թայ-բրեյքը սեպտեմբերի 27-ին է: Լեւոն Արոնյանն ու Դին Լիրենը եզրափակիչ դուրս գալու շնորհիվ նվաճել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Լեւոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА