ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շիրակի համալսարանի ռեկտորը պնդում է` գրադարանը ոչ թե քանդում, այլ վերազինում են

26.09.2017 19:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շիրակի համալսարանի ռեկտորը պնդում է` գրադարանը ոչ թե քանդում, այլ վերազինում են

Վերջին երկու օրերի ընթացքում Շիրակի պետական համալսարանն ու նրա ռեկտորը Սահակ Մինասյանը դարձել են բազմաթիվ քննարկումների առարկա: Գյումրեցիների մոտ մեծ աղմուկ է առաջ բերել համալսարանի գրադարանի ներկայիս վիճակը եւ այն, որ ռեկտորի կարգադրմամբ գրադարանը գրքերից գրեթե ազատվել է: Համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ռեկտորը գրադարանից դուրս է բերել 15 տոնա գիրք եւ որպես թափոն հանձնել, իսկ մանցածը բաժանել է շրջապատում:
Սակայն ռեկտորն այլ բան է փաստում, ըստ նրա, համալսարանի գրադարանը վերազինվում է  եւ նախկինում աննկարագրելի վիճակում է եղել.«Պիտանելիության նշույլ ունեցող բոլոր գրքերը տրվել է ամբիոներին` մաքրելու համար , քանի որ գրքերը գտնվել են հակասանիտարական եւ շփման համար վնասակար վիճակում: Գրադարանի անձնակազմն ամառվա երկու ամիսներին մաքրել եւ դասակարգել են գրքերը: Նկարները, որտեղ գրքերը թափված են, խոսում է այն ամսին, որ դրանք տեսակավորվում են»,-նշեց ԲՈՒՀ-ի ռեկտորը եւ հավելեց, որ իրենց գրադարանը գնում է դեպի զարգացում.«Այդ ո՞վ է իր արժեհամակարգը շփոթում մեկ ուրիշի արժեհամակարգի հետ եւ ասում, թե գրքերը թափել ենք»,-շեշտեց Ս. Մինասյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА