ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ւմ է առաջադրելու ԲՀԿ-ն Սիսիանի քաղաքապետի ընտրություններում

26.09.2017 19:07 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞ւմ է առաջադրելու ԲՀԿ-ն Սիսիանի քաղաքապետի ընտրություններում

Նոյեմբերին Սիսիանում կկայնա քաղաքապետի ընտրություններ: Այդ ընտրություններում ԲՀԿ-ն կառաջադրի Կարեն Համբարձումյանին , ով Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է, վերջինս էլ ԲՀԿ-ական է: Այս տեղեկությունը «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը. «Այո, այս տեղեկություն համապատասխանում է իրականությանը: ԲՀԿ-ն Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու է Կարեն Համբարձումյանի թեկնածությունը»,-նշեց ԲՀԿ խոսնակը:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Կ. Համբարձումյանը եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը համատեղ ՀԷԿ-ի բիզնես ունեն, մեր զրուցակիցը նկատեց. «Այդ մասին Վ. Էնֆիաջյանի հայտարարագրում ամեն ինչ հստակ նշված է»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА