ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյուղացիներին հանում են փողոց, իրենց բիզնես շահն առաջ տանելու նպատակով

26.09.2017 18:47 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գյուղացիներին հանում են փողոց, իրենց բիզնես շահն առաջ տանելու նպատակով

ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ այսօր անդրադառանալով ապօրինի ծառահատումներին եւ դրա հետ կապված Տավուշում բնակիչների կողմից բողոքի ակցիային, նկատեց, որ քաղաքացին, որն իր կարիքների համար անտառափայտի կարիք է ունեցել, նրա մասով խնդիրներ չի եղել, քանի որ ՀՀ կառավարության որոշման համաձայն, նախատեսված է վառելափայտի անվճար տրամադրում  այն քաղաքացիներին, ովքեր դրա կարիքն ունեն. «Բայց ես նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր կազմակերպված, առանձին դեպքերում օգտագործելով նաեւ քաղաքացիներին ու գյուղացիներին հանել են փողոց եւ փորձում են իրենց անօրինական բիզնես շահը ներկայացնել, որպես քաղաքացիների ապրուստի բնական միջոց: Այն ինչ այսօր կատարվում է, հենց ապացույցն է այն բանի, որ նշված անձինք փորձում են կազմակերպել եւ օգտագործել մեր քաղաքացիներին»,-նշեց բնապահպանության նախարարը: Ըստ Արծվիկ Մինասյանի, այս ամենը խոսում է էկոմշակույթի իսպառ բացակայության մասին այն մարդկանց համար, ովքեր անտեսել են ամեն ինչ եւ մտածում են, որ ծառը հատելով կարող են իրենց ապրուստի միջոցը վաստակել: Բնապահպանության նախարարը փաստեց, որ այս ամենին վատ է վերաբերում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА