ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերային աշխարհի իշխող թագուհի. Ռենե Ֆլեմինգը ելույթ  կունենա Երևանում

26.09.2017 18:21 ՄՇԱԿՈՒՅԹ
Օպերային աշխարհի իշխող թագուհի. Ռենե Ֆլեմինգը ելույթ  կունենա Երևանում

Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երեւան կժամանի աշխարհահռչակ  ամերիկացի, մոլորակի ամենակեգեղիկ սոպրանո ՝ ՌԵՆԵ ՖԼԵՄԻՆԳԸ: Քառակի Գրեմմի մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա  Ա. Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համաշխարհային օպերային աստղն իր յուրօրինակ համերգով շնորհավորհում է  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնի 85 ամյակը:

Փառատոնը  անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

ՀՀ Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի  աջակցությամբ:

Ռենե Ֆլեմինգը մեր ժամանակների գերաստղ է, երգչուհի, ով գերում է միլիոնավոր ունկնիդրներին իր շքեղ ձայնով, կատարյալ արտիստականությամբ եւ նմանը չունեցող բեմական կեցվածքով։

Աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերին զուգահեռ, նա ցնցող ելույթներով հանդես է եկել ամենանշանակալի առիթներով կազմակերպված միջոցառումներին` խաղաղության Նոբելյան մրցանակի հանձման արարողությունից մինչեւ Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղեր, Բեռլինյան պատի անկման 25-րդ տարելիցը հիշատակող Բրանդենբուրգյան դարպասի մոտ կազմակերպված հեռուստատեսությամբ հեռարձակվող համերգին եւ Բուքինգեմյան պալատի պատշգամբից՝ Էլիզաբեթ II թագուհու ադամանդե տարելիցին նվիրված համերգին։ 2008թ-ին նա դարձավ Մետրոպոլիտան օպերայի հարյուրքսանհինգամյա պատմության առաջին կինը, ով մենահամերգով հանդես է եկել բացման գիշերվա գալա համերգին։ Նա նաեւ դարձել է առաջին դասական երգիչը, ով երգել է «Սուպեր գավաթի»  ընթացքում։

Հայտնի լինելով որպես նորանոր լսարաններին դեպի դասական երաժշտություն եւ օպերա ուղղորդող՝ Ռենե Ֆլեմինգը երգել է ոչ միայն Լուչիանո Պավարոտտիի եւ Պլասիդո Դոմինգոյի, այլ նաեւ Էլթոն Ջոնի, Փոլ Սայմոնի, Ստինգի, Մայքլ Բոլթոնի, Ջոշ Գրոբանի եւ Ջոուն Բաեզի հետ։ Նա վարել է մի շարք հեռուստատեսային եւ ռադիո հեռարձակումներ:

Ռենե Ֆլեմինգը հանդես է եկել 2017թ.-ի Վիեննայի Շյոնբրոն պալատի բակում Ամառային գիշերվա ամենամյա համերգին Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Քրիստոֆ Էշենբախի հետ համատեղ:

2011թ.-ի նրա համերգը, Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ, մեկ շաբաթվա ընթացքում ունեցել է 33 միլիոնից ավելի դիտում համացանցում:

14 անգամ «Գրեմի» մրցանակի համար առաջադրված եւ 4 անգամ «Գրեմի» մրցանակի արժանացած Ռենե Ֆլեմինգը ձայնագրել է ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ ամբողջական օպերաներից, մենահամերգներից մինչեւ ռոք, ջազային կատարումներ: 2010թ.-ին Դեկա եւ Մերկուրի ընկերությունները թողարկել են «Սեւ հույս» ձայնասկավառակը, որտեղ Ռենեն երգում է ռոք եւ փոփ արտիստների երգեր: Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա Էն Պատչետի լավագույն վաճառք ունեցած Bel Kantօ նովելի հիման վրա մեկ այլ հոլիվուդյան ֆիլմ, որտեղ նա մարմնավորում է Ռոքսանի երգող ձայնը` Ջուլիանա Մուրի դերակատարությամբ, ինչպես նաեւ Սթիվեն Սթիլբերգի  «Տինտինի Արկածները» ֆիլմում: Նա ձայնագրել է «Դեռ երազում եմ» երգը` Դրմվորկս անիմեյշտի «Երազների պահապանները» ֆիլմի համար, Ֆլեմինգի ձայնը լսելի է նաեւ 2017թ.-ի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե Առյուծի»  մրցնակակիր Գվիլեմո Տորոյի հռչակավոր «Ջրի ձեւը» ֆիլմում:

Ռենեի «Ներքին ձայնը» գիրքը հրատարակվել է «Վիքինգ Փենգուին»-ի կողմից 2004 թ.-ին, իսկ այժմ գիրքը 16-րդ անգամ տպագրության փուլում է: Որպես հեղինակի կարիերիայի եւ ստեղծագործական ընթացքի մանրամասն նկարագիր, գիրքը տպագրվել է նաեւ Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լեհաստանում եւ Ռուսաստանում: Չինարեն տարբերակը ներկայումս պատրաստման փուլում է:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА