ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կփորձեմ հնարավոր ամեն ինչ անել` հայ երկրպագուներին ուրախացնելու համար. Մխիթարյան

26.09.2017 17:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կփորձեմ հնարավոր ամեն ինչ անել` հայ երկրպագուներին ուրախացնելու համար. Մխիթարյան

Կփորձեմ հնարավոր ամեն ինչ անել` հայ երկրպագուներին ուրախացնելու համար, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը` խոսելով սեպտեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին:

 «Նախորդ մրցաշրջանում խաղում էինք Ռոստովում, հաճելի էր տեսնել հայ երկրպագուների: Կարծում եմ, որ վաղը նրանք նույնպես կգան ինձ աջակցելու: Կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանց ուրախացնեմ և գոլ խփեմ»,- նրա խոսքն է մեջբերում Championat.com-ը:

Մխիթարյանի խոսքով` այս տարի ԲԿՄԱ-ն այնպիսին չէ, ինչ նախկինում: Որպես թիմ բանակայիններն ավելի ուժեղ են, քան նախորդ տարիներին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА