ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պեսկովը` Ռուսաստանում Facebook-ի արգելափակման մասին

26.09.2017 16:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պեսկովը` Ռուսաստանում Facebook-ի արգելափակման մասին

ՌԴ  նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն խոսել  է Ռուսաստանում  Facebook սոցիալական ցանցի  արգելափակման լուրերի մասին: Պեսկովի խոսքով՝ Facebook-ն առևտրային ընկերություն է, որը պետք է գումար աշխատի ռուսական օրենսդրությանը համապատասխան, գրում է gazeta.ru-ն: 

«Facebook-ն առևտրային ընկերություն է, որը գումար է վաստակում և որը պետք է դա անի ՌԴ-ի օրենսդրությանը համապատասխան: Գոյություն ունի օրենսդրություն, որը պետք է պահպանել», -ասել է գերտերության ղեկավարի խոսնակը:

Միևնույն ժամանակ, Պուտինի խոսնակը ոչ կոռեկտ է համարել Ռուսաստանում Facebook-ի աշխատանքի վնասը կամ օգուտը գնահատելը:

«Կոռեկտ չէր լինի թեկուզև մեծ, բայց առանձին վերցրած ընկերության աշխատանքին գնահատական տալը»,-ասել է նա:


Հիշեցնենք` ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող դաշնային ծառայության՝ «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը սպառնացել է Ռուսաստանի տարածքում արգելափակել Facebook սոցիալական ցանցը, եթե ընկերությունը չհետևի անձնական տվյալների պահպանման մասին օրենքին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА