ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Իդլիբում ԻՊ գրոհայինների տեխնիկային հարվածելու հոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26.09.2017 12:06 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Իդլիբում ԻՊ գրոհայինների տեխնիկային հարվածելու հոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Twitter-ում հրապարակել է Սիրիայի Իդլիբ նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զրահատեխնիկային հարվածելու հոլովակը: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ անցած օրվա ընթացքում անօդաչուներով նախնական հետախուզությունից եւ այլ խողովակներով լրացուցիչ հաստատումից հետո ռուսական ավիախմբի օդանավերը Սիրիայի Իդլիբ նահանգում 10 հարված են հասցրել ահաբեկիչների օբյեկտներին: Նրա խոսքով՝ դրանք բնակավայրերից հեռու տեղադրված գրոհայինների  ստորգետնյա բազաներ էին, ռազմամթերքի դաշտային պահեստները, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը եւ «ջիհադմոբիլների» արհեստանոցները: Նա ընդգծել է, որ բոլոր հարվածների համար կան օբյեկտիվ վերահսկողության տվյալներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА