ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համաձայնության շրջանակում Սիրիայում բազան փակել է

26.09.2017 12:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համաձայնության շրջանակում Սիրիայում բազան փակել է

ԱՄՆ-ն Սիրիայի հարավում գտնվող իր 2 բազաներից մեկից զորքերը հանել է Ռուսաստանի հետ Դերաա նահանգում ապաթեժացման գոտու ձեւավորման համաձայնության շրջանակում: Այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Սիրիայի բանակում աղբյուրներին: Նշվում է, որ տեղեկությունը հաստատել է նաեւ Սիրիայի զինված ընդդիմությունը: Ռուսական դիվանագիտական շրջանակներում աղբյուրները հայտնել են, որ Սիրիայի եւ Իրաքի սահմանին գտնվող Ազ Զաքֆ բազան փակելու որոշումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հորդանանի եռակողմ բանակցությունների հետեւանքն է, որոնք անցկացվել էին Հորդանանում: Նշվում է, որ հիմա Սիրիայում է մնում ԱՄՆ մեկ բազա՝ Աթ Թանֆ բազան, որը տեղակայված է Հորդանանի սահմանին: ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը բազան փակելու մասին տեղեկությունները չի հերքել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА