ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

NYT. Թրամփի 6 խորհրդականներ անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել են աշխատանքի նպատակով

26.09.2017 11:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
NYT. Թրամփի 6 խորհրդականներ անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել են աշխատանքի նպատակով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 6 մտերիմ խորհրդականներ երբեմն անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել են Սպիտակ տան հետ կապված հարցերի քննարկման համար։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով գործող եւ  նախկին պաշտոնյաներին։ Պարբերականը պնդում է, որ անձնական փոստից երբեմն օգտվել է Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռինս Փրիբասը եւ Թրամփի նախկին ռազմավարական խորհրդական Սթիվեն Բենոնը։ Թերթի աղբյուրները նշել են, որ խորհրդական Սթիվեն Միլլերը եւ ԱՄՆ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Հարի Քոնը անձնական փոստով ուղարկել կամ ստացել են առնվազն մի քանի նամակ։ Newsweek-ը հայտնում է, որ Թրամփի դուստր Իվանկան անձնական փոստն օգտագործում էր աշխատանքի առաջին ամիսների ընթացքում։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА