ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի Հանրապետությունում ընդդիմություն չկա». Գալուստ Սահակյան

26.09.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հայաստանի Հանրապետությունում ընդդիմություն չկա». Գալուստ Սահակյան

Վերջին շրջանում շատ խոսվեց այն մասին, որ խորհրդարանական աշխատանքի տարիների փորձ ունեցող իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորները Ազգային ժողովում խորհրդավոր լռություն են պահպանում: Նրանք գրեթե հանդես չեն գալիս ելույթներով ու հարցադրումներով: Թե արդյոք սա խոսում է ԱԺ վեցերորդ գումարման ընդդիմության որակի մասին, որոնց արձագանքելու կամ պատասխանելու կարիք էլ չկա, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.

– Նախ ասեմ, որ խորհրդարանում որոշակի հարցեր չեն քննարկվել, որպեսզի Ձեր ասած ավագները մասնակցեն: Վերջին խորհրդարանական նստաշրջանում 30 հարց կար, որոնք կառավարությունը ներկայացրել էր: Ընդ որում` մեծամասամբ այնպիսի հարցեր էին, որոնց նաեւ ընդդիմությունը միացավ եւ «կողմ» քվեարկեց: Ինչ վերաբերում է ընդդիմություն հասկացողությանը, այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդդիմություն չկա: Կան ընդդիմադիր գործիչներ, որոնք իրոք ընդդիմություն են, բայց նրանք քաղաքական մեծ թիմեր դեռեւս չունեն: Նույնն էլ խորհրդարանում է, կան պարզապես ընդդիմադիր գործիչներ, որոնք համարվում են ընդդիմություն: Նրանք կա՛մ հին գործիչներն են, կա՛մ էլ մարդիկ, որոնք նոր-նոր են ուզում դառնալ ընդդիմադիր գործիչներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА