ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՄԱ ԷԼ ԹՐԱՄՓՆ Է ԿԱՆԳՆԱԾ` Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՀԱՐՑԻ ԱՌԱՋ

26.09.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄԱ ԷԼ ԹՐԱՄՓՆ Է ԿԱՆԳՆԱԾ` Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՀԱՐՑԻ ԱՌԱՋ

Այսպես, գերմանական խորհրդարանի ընտրությունները ¥որից կախված է  նաեւ կանցլերի հարցը¤ թեեւ սպասելի ավարտ ունեցան, սակայն լուրջ անակնկալներ եւս արձանագրվեցին: Չնայած, այդ անակնկալ ասվածը եւս սպասելի էր: 

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՔՈՎ
Այսպես, կանխատեսվածի պես առաջին հորիզոնականում է գործող կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը՝ 33 տոկոս ձայներով: Նրան հաջորդում է Մերկելի կոալիցիոն գործընկեր Մարտին Շուլցի ղեկավարած Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20,5 տոկոսով, թեեւ երկու ուժն էլ ունեցան շատ ավելի վատ ցուցանիշներ, քան նախկին մի քանի տասնամյակներին: Իսկ որ երրորդ հորիզոնականով ¥12,6 տոկոսով¤ Բունդեսթագում կհայտնվի ազգայնական ուղղվածության «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը մինչ այս երբեւիցե խորհրդարանում տեղ չի ունեցել, քչերն էին սպասում: Այս հանգամանքը եւս մեկ անգամ հաստատում է, թե ազգայնականությունն ինչ ակտիվ վերածնունդ է ապրում Գերմանիայում: Նաեւ պետք է հաշվի առնել, որ ազգայնական ուժերը, ի տարբերություն Մերկելի եւ Շուլցի ընտրազանգվածի, ներկայումս քաղաքականապես ամենաակտիվն են Գերմանիայում: Այսինքն, «Այլընտրանք Գերմանիայի համար» ուժն իր 12,6 տոկոսից շատ ավելի մեծ դեր է ունենալու երկրում: Նկատենք նաեւ, որ օրերս այս ուժին աջակցության դիրքերից հանդես եկան նախկին ԽՍՀՄ-ում ծնված գերմանացիներին ¥նրանցից շատերի միայն մի տատը կամ պապն է գերմանացի եղել¤ համախմբող  կառույցները: Այդ գերմանացիների թիվը քիչ չէ՝ մոտ 5 միլիոն, եւ նրանք մինչ այժմ էլ սերտ հարազատ-բարեկամական կապեր ունեն Ռուսաստանում: Իսկ այս ամենը գործոններ են, որոնք ակնարկում են, որ Մերկելն իր նոր պաշտոնավարման ընթացքում երկրի արտաքին քաղաքական կուրսը նկատելիորեն կվերանայի: Առավել եւս, որ Շուլցը հայտարարեց, որ անցնում է ընդդիմություն եւ Մերկելի հետ այլեւս կոալիցիա չի կազմի: Հետեւաբար, մյուս ուժերից ում հետ էլ Մերկելը գնա կոալիցիայի, մեկ է՝ կունենա նկատելիորեն ավելի թուլացած դիրքեր: Եվ երեւի պատահական չէր, որ դեռ մինչ քվեարկությունը կանխազգալով գալիքը, Բեռլինը սկսեց աստիճանաբար վերախմբագրել իր քաղաքական կուրսը՝ աչքի ընկնելով մի կողմից՝ մի քանի աղմկոտ հակաամերիկյան դեմարշերով, մյուս կողմից՝ ԱԳ նախարարը անթաքույց ակնարկում է հարմար առիթի դեպքում հակառուսական պատժամիջոցները չեղարկելու մասին: Մի խոսքով, գերմանական այս ընտրություններից Վաշինգտոնում հազիվ թե ոգեւորված լինեն:
Բայց վերադառնանք գերմանական ազգայնականության նման տեսանելի աճին: Հենց սա է, որ սերտ տրամաբանական կապի մեջ է Կատալոնիայի սպասվող հանրաքվեի ու դրա շուրջ ծավալված աղմուկի հետ: Դա էլ, ի վերջո, իր հերթին է ազգայնականության վերելքի դրսեւորում, ինչքան էլ որ կատալոնական հանրաքվեի վրա դրսից ազդող մեծ ուժեր կան: Եվ, իհարկե, բառացիորեն նույնը կարելի է ասել նաեւ երեկ կայացած քրդերի հանրաքվեի մասին, թեեւ քրդերին դեռ կվերադառնանք: Չմոռանանք  նաեւ, որ Եվրոպայում ազգայնական բնույթի աառջընթացի այլ փաստեր եւս կան: Այդ թվում` չմոռանանք եվրոպական մյուս առաջատար պետության՝ Ֆրանսիայի` գարնանը կայացած հանրաքվեն, որը եւս արձանագրեց ազգայնական ուժերի լուրջ վերելք: Պատկերացրեք՝ տասնամյակներով Եվրոպայում աստղաբաշխական գումարներ են ներդրվել՝ ազգային պետություններին միասնական, անազգ, անլեզու, անդեմ, անկրոն, անսեռ, մի խոսքով՝ կոնչիտայանման սուբյեկտներից բաղկացած կոսմոպոլիտ զանգվածի վերածելու համար՝ «մարդու իրավունքներ» կոչվող կրոնի գերիշխանությամբ: Թե ինչու, պարզ է՝ նման զանգվածը ոչ միայն գերկառավարելի է, այլ նույնիսկ մտքով անգամ չի անցնի՝ ապստամբել: Եվ հենց սրանով է էական գերմանական ընտրություններն ու թվարկված մյուս գործընթացները. դրանք ցույց տվեցին, որ չնայած ծախսված տրիլիոնավոր դոլարներին, ամենվայրկյանյա տոտալ քարոզին, ազգայինն ու սովորական մարդկայինը  ոչ միայն մնացել է, այլ զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով՝ իր հետեւից քարշ տալով մնացած ողջ ամորֆ զանգվածը. ի վերջո, անգամ Կոնչիտան հրաժարվեց կանացի կերպարից եւ միգուցե վաղը-մյուս օրը նաեւ կգիտակցի, որ կանացի հագուստի եւ մորուքի զուգակցումը պարզապես զզվելի է: Եվ այս գործընթացներն ԱՄՆ-ի համար խնդիր են ոչ միայն նրանով, որ Եվրոպան գնալով անկառավարելի է դառնում, ինչպես հիշատակված վերջին հակաամերիկյան դեմարշերն են հուշում, այլ նաեւ, որ այդ դեպքում կվերածվի մրցակցի: Ավելին, մրցակցի, որն ինքնուրույն խաղ է վարում, ինքն է իր շահից ելնելով, որոշում՝ ԱՄՆ-ի հետ դաշնակցել ընդդեմ, ասենք, ռուսների՞, թե՝ հակառակը: Կարճ ասած, փլուզվում է հատկապես վերջին երկու-երեք տասնամյակներին, իսկ ավելի ռեալ՝ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհակարգը, ինչը Վաշինգտոնին կանգնեցնում է հին հարցադրման առաջ՝ ի՞նչ անել:

ՔՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՄԵԾ ԻՆՏՐԻԳԸ
Ընդ որում, Վաշինգտոնի ինչ անելը միայն Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններով չի սահմանափակվում. ինչ  անելու հարցում Վաշինգտոնը պետք է կողմնորոշվի աշխարհի մասշտաբով՝ սկսած Կորեա-Չինաստան հատվածից, վերջացրած մեծ Մերձավոր Արեւելքով, ապա, ինչպես նշեցինք, Եվրոպայով: Եվ անգամ ամերիկյան աշխարհամասում նույն մթնոլորտն է. Կուբայի, Վենեսուելայի հետ վերջին սրացումները հենց դա են վկայում: Վերջապես, նույն փաստի առաջ է Վաշինգտոնը կանգնել նաեւ այնպիսի քաղաքական ծրագրերի հետ կապված, որոնք հենց ինքն էր դեռ միայն վերջերս ակտիվորեն առաջ մղում: Խոսքը նաեւ քրդերի հանրաքվեի մասին է:
Քուրդիստանի ստեղծման պատմությունը նույնպես սպասված ընթացքից այդպես էլ չշեղվեց: Չնայած արտաքին, այդ թվում՝ ամերիկյան ազդակներին, քրդերը, ինչպես եւ քանիցս ենթադրելու առիթ ունեցել էինք, այդպես էլ չհրաժարվեցին երեկ տեղի ունեցած հանրաքվեի գաղափարից: Վաշինգտոնը մինչ այս պահն էլ ամենասերտ օժանդակությունն է ցուցաբերում քրդերին, ինչը հատկապես տեսանելի է Սիրիայում: Բայց մեկ է, իրաքյան Քուրդիստանի հարցով հնարավորությունները խիստ սահմանափակ են: Այն պարզ պատճառով, որ դեռ հանրաքվեն չէր մեկնարկել, որ բացի քաղաքական եւ տնտեսական բնույթի` գնալով ծանրացող քայլերից, Թուրքիան եւ երեկ՝ Իրանը զորավարժություններ սկսեցին իրաքյան Քուրդիստանի սահմանամերձ հատվածներում: Իսկ դա ակնարկ է, որ երկու երկրները պատրաստ են մինչեւ իսկ պատերազմի՝ Քուրդիստանի ստեղծումը թույլ չտալու համար: Ընդ որում, ինչքան էլ որ քրդերից ակնարկներ են ստացվում, որ չեն պատրաստվում միայն հանրաքվեի արդյունքներով անկախ պետություն հռչակել, այլ կբանակցեն Իրաքի իշխանությունների հետ, սակայն Բաղդադը միանշանակ հայտարարեց, որ չի ընդունում հանրաքվեն, այսինքն՝ բանակցելու միտք անգամ չունի: Քրդերի ծավալման նկատմամբ էլ ավելի կոշտ է սիրիական իշխանությունների դիրքորոշումը: Արդյունքում, քրդական տարածքները մնում են շրջապատված` թշնամաբար տրամադրված թվարկված չորս պետությունների կողմից, եւ դժվար է պատկերացնել, թե ինչ լուծումներ կարող է առաջարկել Վաշինգտոնը, որպեսզի թույլ չտա այս քաղաքական ճգնաժամը վերածվի պատերազմի, որի պարագայում քրդերը, ինչքան էլ որ զինված  են, սակայն առանց ԱՄՆ-ի մասշտաբային աջակցության, դիմակայելու քիչ շանսեր ունեն: Իսկ աջակցել մի բանի, որին դեմ է ողջ աշխարհը, այդ թվում՝ պաշտոնապես նաեւ ԱՄՆ-ը, Վաշինգտոնը քիչ հնարավորություններ ունի: Առավել եւս, որ դեռ իր վերջնական խոսքը չի ասել Մոսկվան:
Քրդերի հանրաքվեի հետ կապված ռուսները դեռ սպասողական վիճակում են: Իմաստն էլ կռահելի է. կփորձի՞ ԱՄՆ-ն ամեն կերպ Քուրդիստանին աջակցել՝ այն հակաիրանյան եւ հակաթուրքական պլացդարմի վերածելու համար: Դա հազիվ թե առանց քրդերի դեմ Թուրքիայի եւ Իրանի պատերազմի վերջանա, եւ Մոսկվան, թերեւս, կսպասի, մինչեւ քրդերը  կսկսեն պարտվել՝ ստիպված լինելով լուծումներ ակնկալել ռուսներից: Երկրորդ տարբերակը, եթե ԱՄՆ-ը փորձի մասշտաբային ռազմական օժանդակությամբ կայացնել Քուրդիստանը, այս դեպքում սպասելի է, որ Մոսկվան կհայտնվի կոշտ հակաքրդական դաշտում: Վերջապես, եթե Վաշինգտոնն էս գլխից որոշի հրաժարվել քրդերին աջակցելուց, նրանք, թերեւս, ավելի շուտ կմտածեն Մոսկվա դիմելու մասին՝ Իրանի եւ Թուրքիայի հարվածից խուսափելու համար:
Մի խոսքով, Մերձավոր Արեւելքում դիրքերը քրդերի միջոցով պահելու հարցում Վաշինգտոնը պետք է այս եւ մեկ-երկու ավելի թույլ տարբերակներից մեկի օգտին ընտրություն կատարի: Եվ բարդությունն այն է, որ ցանկացած ընտրության դեպքում Մոսկվան դեռ մեկ քայլի հնարավորություն ունի: Իհարկե, կա նաեւ ընտրություն չկատարելու, այսինքն՝ քրդական հանրաքվեին  պարզապես չարձագանքելու տարբերակը: Բայց դա հազիվ թե աշխատի. քրդերն էլ իրենց հերթին են հասկանում, որ ԻՊ-ի դեմ պատերազմն ուր որ է կավարտվի, եւ Սիրիայում ու Իրաքում առաջ կգա քրդական զինված խմբերին զինաթափելու թեման. եթե պատերազմ չկա, էլ ո՞ր հիմքով նրանք պետք է զինված մնան: Այսինքն՝ հենց հիմա է, որ քրդերը կփորձեն Վաշինգտոնից ռեալ աջակցություն ստանալ եւ, չստանալով՝ մտածել իրենց անելիքի մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА