ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը նոր դեկան ունի

26.09.2017 08:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը նոր դեկան ունի

Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը նոր դեկան ունի: Դեկանի պաշտոնում ընտրվել է նույն ֆակուլտետի փոխդեկան, թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:

Հիշեցնենք, որ Ռ. Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի սահմանած «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության 2011թ. դափնեկիր է,  Ֆրիտյոֆ Նանսենի անվան մրցանակակիր, արժանացել է նաեւ ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալի:

«Իրավունքի» խմբագրակազմը շնորհավորում է Ռ. Մելքոնյանին՝ այս պատասխանատու աշխատանքը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթում արգասաբեր գործունեություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ռուբեն Մելքոնյանի հետ «Իրավունքի» զրույցը՝ քաղաքագիտական հարցերի եւ գիտական նորությունների մասին, կարդացե՛ք թերթի այսօրվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА