ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ո՛չ անցյալում, ո՛չ հիմա, եւ ո՛չ էլ ապագայում սպառնալիք չենք լինի Թուրքիայի համար» Նեչիրվան Բարզանի

26.09.2017 02:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
«Ո՛չ անցյալում, ո՛չ հիմա, եւ ո՛չ էլ ապագայում սպառնալիք չենք լինի Թուրքիայի համար» Նեչիրվան Բարզանի

Քրդստանի անկախության հանրաքվեին մասնակցելուց հետո՝ Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հանդես է եկել մամուլի ասուլիսով եւ կատարել մի շարք ուշագրավ հայտարարություններ: Այս մասին տեղեկացնում է թուրք-քրդական հարցերով անկախ փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
«Մենք սպառնալիք չէինք Թուրքիայի համար, երբ ինքներս, Իրաքի կենտրոնական իշխանությունից անկախ, որոշում էինք Թուրքիայի հետ մեր տնտեսական կապերի խորությունը, սակայան երբ հարցը հասավ ինքնավարության կարգավիճակին, հանակարծ դարձանք սպառնալիք Թուրքիայի համար: Մենք ո՛չ անցյալում, ո՛չ հիմա, եւ ո՛չ էլ ապագայում սպառնալիք չենք լինի Թուրքիայի համար: Կարծում եմ, որ Թուրքիան եւ օտարերկյա մնացած պետությունները պետք է ոչ թե հարցը մեզ ուղղեն, թե ինչո՞ւ եք ուզում անկախանալ, այլ հենց Բաղդադին պետք է ուղվի այդ հարցը: Սահմանադրությամբ կա հատուկ հոդված Քրդստանի համար, սակայն այն երբեք չի օգտագործվել Բաղդադի կողմից: Արտարժույթի միջազգային հիմնադրամը Բաղդադին տրամադրում էր օգնություն, սակայն Բաղդադը այդպես էլ երբեք քրդական ինքնավարությանը եւ Փեշմերգային չհատկացրեց հասանելիքը, որը նույնպես սահմանադրությամբ ամրագրված էր: Մենք ունեինք 80 մլրդ դոլարի պարտք աշխատավարձի գծով, որը վճարեցինք մեր ուժերով: Մեզ ոչ մի տեսակի միջազգային կառույց, ֆինանսական կազմակերպություն չի աջակցել այս հարցում: Հիմա մեզ սպառնում են թե կկտրեն ֆինանսական աջակցությունից, կփակեն սահմանները, կսպանենք, կկոտորենք... Նախ դուք հարցրեք Բաղդադից՝ ինչո՞ւ» ,- ասել է Քրդստանի վարչապետը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА