ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան դադարեցրել է քրդական Rudaw ալիքի հեռարձակումն իր արբանյակով

25.09.2017 22:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան դադարեցրել է քրդական Rudaw ալիքի հեռարձակումն իր արբանյակով

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բաժինը (RTUK) դադարեցրել է քրդական Rudaw ալիքի հեռարձակումն իր Turkcell արբանյակով: Այս մասին հայտնում է Rudaw ռադիոկայանը, որը մտնում է հոլդինգի մեջ:
 

Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ սա կապված է միջոցների հետ, որոնք Թուրքիան նախաձեռնում է Իրաքյան Քուրդիստանի դեմ՝ հանրաքվեի կապակցությամբ:

Հայտնի է, որ արբանյակի միջոցով հեռարձակում է անցկացվել Թուրքիայում և Միջին Ասիայի երկրներում: Ընդհանուր առմամբ հեռուստաալիքը հեռարձակվում է 4 արբանյակով՝ աշխարհի 160 երկրում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА