ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Կարայանը Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման ու առևտրի խթանմանն ուղղված հարցեր

25.09.2017 20:31 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Կարայանը Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման ու առևտրի խթանմանն ուղղված հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և հաջողություն մաղթել աշխատանքում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր սերտ քաղաքական կապեր են հաստատվել Հայաստանի և Սիրիայի միջև, և այժմ անհրաժեշտություն կա ուղղելու ջանքերը հայ-սիրիական տնտեսական կապերի ամրապնդմանը։ 

Նախարարը դեսպանի հետ քննարկել է համատեղ ներդրումների ներգրավման, առևտրի խթանմանն ուղղված հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հնարավոր համագործակցությանը։

Նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ պատրաստ է  ջանքերն ուղղել և ամեն կերպ օժանդակել հայ-սիրական տնտեսական համագործակցության ներուժի իրացմանը։

Սուրեն Կարայանը Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ քննարկել է իր հնարավոր առաջիկա այցը Սիրիա` հայ-սիրիական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստն անցկացնելու նպատակով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА