ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տպավորություն է, որ Քրդստանն անկախանում է ոչ թե Իրաքից, այլ Թուրքիայից

25.09.2017 18:02 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Տպավորություն է, որ Քրդստանն անկախանում է ոչ թե Իրաքից, այլ Թուրքիայից

Այսօր Իրաքյան Քրդստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն, որն ըստ թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ամենաշատն անհանգստացնում է Թուրքիային եւ ստեղծում այնպիսի տպավորություն, որ Քրդստանն անկախանում է ոչ թե Իրաքից, այլ Թուրքիայից: Այս ամենի վառ ապացույցն այն է, որ Քրդստանի անկախության հանարքվեի հետ կապված ամենաշատը նյարդային ջղաձգումների մեջ ընկավ Թուրքիան. «Խոսակցություններ կան, որ Քրդստանի անկախության հռչակումը կամ հռչակագրի տարածումը կլինի 2018 թվականի մարտի մարտի 21-ին` Նովրուզի տոնակատարարությունների շրջանակներում: Միեւնույն է, Քրդստանի անկախության հանրաքվեն կկայանա, թե` ոչ, բայց սա մեկ դուռ բաց է թողնելու հարցը նորից բերելու բանակցության սեղանի շուրջ , որպեսզի որոշեն, թե ինչ կարգավիճակում եւ ինչ սահմաններում է լինելու Քրդստանը որպես պետություն»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Կ. Հովհաննիսյանը:

Ըստ մեր զրուցակցի, Քրդստանի հանարքվեն միտված է զսպաշապիկ հագցնել Թուրքիային, քանի որ վերջին շրջանում խիստ սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները` կապված այն հանգամանքի հետ, որ Թուրքիան մերձեցել է Ռւսաստանի հետ. «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները ամբողջ պատմնության մեջ  թերեւս այսօր գտնվում են ամենավատագույն իրավաիճակում: Մինչ այս պահը ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում էր Հայոց ցեղապսանության ճանաչմամբ, քանի որ այս հարցը նրա համար այլեւս արդիական չէր, որոշեց նոր թեմա առաջ քաշել` Իրաքյան Քրդստանին», -ընդգծեց փորձագետը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА