ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ իրավիճակ Քոբուլեթիում. հեղեղ, սողանք, մեկ կին ջրեխեղդ է եղել

24.09.2017 10:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ իրավիճակ Քոբուլեթիում. հեղեղ, սողանք, մեկ կին ջրեխեղդ է եղել

Այս գիշեր ուժեղ հեղեղ է տեղացել Քոբուելիթիում, որը հանգեցրել է սողանքների։ Այս մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։ Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների գործակալության տրամադրած տեղեկության համաձայն՝ փրկարարները  տարհանել են սողանքին մոտ գտնվող երկու տան բնակչիների եւ տեղափոխվել առավել անվտանգ տարածք։  

Որդուս ծեծողները եղել են 10 հոգի. նախկին պատգամավորը մանրամասնում է. «Ժողովուրդ»

Բացի այդ՝ սողանքներից մեկը ծածկել է մարդատար մի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է ընտանիքի 4 անդամ, որոնցից երկուսը՝ երեխա։ Փրկարարներին հաջողվել է փրկել նրանց կյանքը։

Միաժամանակ հաղորդվում Քոբուլեթիի լողափում տեղի ունեցած դժբախտ դեհքի մասին։ Ծովում խեղդվել է 40-ամյա մի կին։ Նախնական տվյալների համաձայն՝ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելու համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА