ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դուք թշնամություն սերմանեցիք, դե հիմա էլ վայելեք թշնամության պտուղները». Օսման Բայդեմիր

23.09.2017 22:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Դուք թշնամություն սերմանեցիք, դե հիմա էլ վայելեք թշնամության պտուղները». Օսման Բայդեմիր

Թուրքիայի խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկել է Իրաք եւ Սիրիա թուրքական զորք մտցնելու կառավարության միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է թուրք-քրդական հարցերով անկախ փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նրա փոխանցմամբ՝  կառավարության անունից հանդես է եկել Фото Իրավունք Թերթ.Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիկլին եւ ասել է, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն տարածաշրջանում կբերեի գլոբալ խնդիրներ:

«Հանրաքվեի վերաբերյալ բոլոր քաղաքական եւ ռազմական զարգացումները քննարկվել են, եւ նպատակահարմար է գտնվել, որպեսզի Թուրքիան՝ ելնելով իր ազգային շահերից, զորք մտցնի Իրաք եւ Սիրիա», - շեշտել է նախարար ՆՈՒՐԵԹԹԻՆ ՋԱՆԻԿԼԻՆ:

Կ. Հովհաննիսյանը նաեւ նշում է, որ արտահերթ նիստի ժամանակ խոսք է տրվել նաեւ քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության խմբակցության ղեկավար ՕՍՄԱՆ ԲԱՅԴԵՄԻՐԻՆ, որն իր ելույթը սկսել է հետեւյալ խոսքերով. «Դուք թշնամություն սերմանեցիք,դե հիմա էլ վայելեք թշնամության պտուղները...»:

Փորձագետի գնահատմամբ՝  թեպետ քուրդ պատագամավորը խոսել է ընդամենը երեք րոպե, բայց ողջ խորհրդարանին պատին է դեմ տվել:

Թուրքական իշխանությունների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել նաեւ խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության խմբակցության անդամ ԷՆԳԻՆ ԱԼԹԱՅԸ:

Կ. Հովհաննիսյանը տեղեկություններով՝ Է. Ալթայը մասնավորապես Թուրքիայի իշխանությանը մեղադրել է Իրաքյան Քրդստանին հարստացնելու համար, ապա շեշտել. «Այս հանրաքվեի դեմ, որ մենք պայքարում ենք, այդ դուք եք ֆինասավորել: Բարզանիին (նկատի ունի Իրաքյան Քրդստանիա առաջնորդին, - հեղինակ) ընդունում էիք ամենաբարձր մակարդակով, տանում նստցնում ամենապտվավոր տեղում, իսկ հիմա նա դարձավ մեր ոխերիմ թշնամին»:

Հավելենք, որ առավել վաղ փորձագետը տեղեկացրել էր, որ այսօր Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի քաղաքում PKK-ի զինյալները հարձակում են գործել թուրքական բանակի կողմից տեղակայված ժամանակավոր անցակետի վրա, որի հետեւանքով զոհվել է մեկ թուրք զինվոր, իսկ երկուսը վիրավորվել են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА