ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում

24.09.2017 12:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկի Խորենացու փողոցի աջ հատվածից կապամոնտաժվի լուսացույցը և Ագաթանգեղոսի փողոցի կողմից Խորենացու փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցներն այսուհետ Տ.Մեծի պողոտա մուտք կգործեն անընդհատ՝ զիջելով Տ.Մեծի պողոտայով երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկի տրանսպորտային բոլոր լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:

Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА