ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տայմիրում արջը երեխային մահացու քաշքշել է

24.09.2017 12:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տայմիրում արջը երեխային մահացու քաշքշել է

Տայմիրում Խետա ավանում գորշ արջը հարձակվել է ուղղաթիռային հրապարակում խաղացող տղայի ու աղջկա վրա: Տեղի ունեցածի հետևանքով մեկ երեխան մահացել է, այս մասին ՏԱՍՍ-ին սեպտեմբերի 23-ին հայտնել են Տայմիրի շրջանի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վարչությունից:

«Աղջիկը փախել է, իսկ տղային արջը քաշ է տվել թփերը ու կծելով սպանել»,- պատմել է գործակալության զրուցակիցը: Տեղական բնակիչները նշել են, որ երեխաները երկվորյակներ են եղել:

Ինչպես նշվում է Կրասնոյարսկի երկրամասի քննչական վարչության կայքէջում, վեցամյա երեխայի զոհվելու փաստով կատարվում է մինչքննչական ստուգում: Այնտեղ հավելել են, որ երեխայի վրա հարձակված գազանին սպանել են տեղական բնակիչները: Տեղում աշխատում է օպերատիվ-քննչական խումբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА