ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՐԿԱՎՈՐ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ

01.06.2016 02:57 ԹԵՄԱ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՐԿԱՎՈՐ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ

­Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան (այ­սու­հետ՝ ՀՀ) նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը, ս.թ. փետր­վա­րի 12-ին ե­լույթ ու­նե­նա­լով օ­րենս­դիր, գոր­ծա­դիր և դա­տա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի, տա­րած­քա­յին և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի առջև, միան­գա­մայն հե­տաքր­քիր մի շարք մտքեր ար­տա­հայ­տեց, ո­րոնց հրա­տա­պութ­յու­նը հաս­տատ­վում է օ­րե­ցօր։ Մաս­նա­վո­րա­պես, անդ­րա­դառ­նա­լով պե­տա­կան իշ­խա­նութ­յան մար­մին­նե­րի գոր­ծառ­նութ­յա­նը՝ ՀՀ նա­խա­գահն ա­սաց. «Իշ­խա­նութ­յան բո­լոր ճյու­ղե­րում էլ շատ մեծ տա­րա­ծում ու­նեն «ար­դեն հա­մա­ձայ­նեց­ված է», «ար­դեն ո­րոշ­ված է» ար­տա­հայ­տութ­յուն­նե­րը։ Ակն­հայտ է, որ ակ­նարկն ուղղ­վում է մինչև իշ­խա­նութ­յան ա­մե­նա­բարձր օ­ղակ։ Ս­րա­նով ի­րենց կար­ծի­քով եր­կու կար­ևոր խնդիր է լուծ­վում.

  1. հար­ցի լայն քննարկ­ման սահ­մա­նա­փա­կում, այ­լընտ­րան­քա­յին գա­ղա­փար­նե­րի մեր­ժում և, հա­ճախ, անձ­նա­պես ձեռն­տու տար­բե­րակ­նե­րի անց­կա­ցում՝ սե­փա­կան ան­պար­կեշ­տութ­յու­նը ու­րիշ­նե­րին վե­րագ­րե­լով,
  2. պա­տաս­խա­նատ­վութ­յան փո­խան­ցում դե­պի «վե­րին օ­ղակ»՝ զերծ մնա­լով հնա­րա­վոր սխալ­նե­րի դեպ­քում քննա­դա­տութ­յան թի­րախ դառ­նա­լուց»։

Իմ կար­ծի­քով՝ սա բաց խո­սակ­ցութ­յան ան­կեղծ կոչ էր, ա­ռա­ջին հեր­թին՝ իր զի­նա­կից­նե­րին, ինչ­պես նաև քա­ղա­քա­կան բո­լոր գոր­ծիչ­նե­րին, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին, ո­րոնց հա­մար թանկ է երկ­րի ճա­կա­տա­գի­րը, ով­քեր ու­նեն «ա­զատ, ա­պա­հով­ված, քննա­դա­տա­կան մտա­ծե­լա­կերպ» (չա­կերտ­նե­րում ՀՀ նա­խա­գա­հի բա­ռերն են ս.թ. փետր­վա­րի 12-ի ե­լույ­թից)։ Երկ­րի ղե­կա­վա­րի այ­սօ­րի­նակ հար­ցադ­րումն էլ ա­ռիթ հան­դի­սա­ցավ վեր­լու­ծե­լու մեր երկ­րում ի­րա­կա­նաց­վող դրա­մա­վար­կա­յին և հար­կաբ­յու­ջե­տա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ո­րի արդ­յու­նա­վե­տութ­յունն էլ հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վո­րում է տնտե­սա­կան ա­ճը։

Օբ­յեկ­տիվ գնա­հա­տա­կան տա­լու հա­մար ի­րա­կա­նաց­վող տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յա­նը, ո­րի ան­բա­ժան բա­ղադ­րիչն է դրա­մա­վար­կա­յին և հար­կաբ­յու­ջե­տա­յին (այ­սու­հետ՝ ֆիս­կալ) քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, վեր­լու­ծութ­յունն սկսենք հա­կա­ռակ կող­մից, այ­սինքն՝ վեր­լու­ծենք տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յու­նը՝ հիմն­վե­լով նրա արդ­յունք­նե­րի վրա։ Դ­րա հա­մար դի­տար­կենք ՀՀ սո­ցիալ-տնտե­սա­կան զար­գաց­ման մի­տում­նե­րը վեր­ջին 2-3 տա­րի­նե­րին։ Ն­շենք, որ մեր հոդ­վա­ծում օգ­տա­գործ­վող վի­ճա­կա­գրա­կան տվյալ­նե­րը վերց­ված են հմնա­կա­նում պաշ­տո­նա­կան աղբ­յուր­նե­րից՝ ՀՀ Կենտ­րո­նա­կան բան­կի (այ­սու­հետ՝ ՀՀ ԿԲ) և ՀՀ Ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յութ­յան (այ­սու­հետ՝ ՀՀ ԱՎԾ) տե­ղե­կագ­րե­րից։

Եվ այս­պես, հա­մա­ձայն ՀՀ ԱՎԾ “Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան սո­ցիալ-տնտե­սա­կան վի­ճա­կը 2016թ. հուն­վար-մար­տին» տե­ղե­կագ­րի՝ Հա­մա­խառն ներ­քին արդ­յուն­քի (այ­սու­հետ՝ ՀՆԱ) ա­ճի տեմ­պը տնտե­սութ­յան ի­րա­կան հատ­վա­ծում 2015թ. արդ­յունք­նե­րով, 2014թ. հա­մե­մատ, կազ­մել է 103,0% (էջ 11)։ Այդ նույն ցու­ցա­նիշ­նե­րի հա­րա­բե­րակ­ցութ­յու­նը դո­լա­րով ար­տա­հայտ­ված՝ կազ­մել է 90,7%, այ­սինքն՝ գրանց­վել է ՀՆԱ-ի 9,3 տո­կո­սա­յին կե­տի նվա­զում։ Այդ նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ե­թե բնակ­չութ­յան մեկ շնի հաշ­վով ՀՆԱ-ն 2014թ. կազ­մում էր $3852, ա­պա 2015-ին այն կազ­մել է հա­մա­պա­տաս­խա­նա­բար $3504, նվա­զու­մը՝ 9 տո­կո­սա­յի կետ։

­Հատ­կան­շա­կան է, որ 2015թ. ֆի­զի­կա­կան և­ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց ա­վանդ­նե­րը ՀՀ առևտ­րա­յին բան­կե­րում էա­պես ա­վե­լա­ցել են՝ 2014թ. 1 տրլն 336 մլրդ 645 մլն դ­րա­մից մինչև 1 տրլն 520 մլրդ 651 մլն դ­րամ 2015թ. դեկ­տեմ­բե­րի վեր­ջի դրութ­յամբ՝ ա­պա­հո­վե­լով 113,7% ա­ճի տեմպ (ՀՀ ԿԲ 2016թ. հուն­վա­րի տե­ղե­կա­գիր)։ Ու­շագ­րավ է նաև այն փաս­տը, որ այդ նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում առևտ­րա­յին բան­կե­րի տրա­մադ­րած վար­կե­րը կրճատ­վել են։ Այս­պես, ե­թե 2014թ. դրանց ծա­վա­լը կազ­մել է 2 տրլն 91 մլրդ 377 մլն դ­րամ, ա­պա 2015թ. 2 տրլն 5 մլրդ 242 մլն դ­րամ, ան­կու­մը կազ­մել է 4,1 տո­կո­սա­յին կետ։ Մ­տա­հո­գում է նաև այն հան­գա­ման­քը, որ ե­թե 2014թ. վեր­ջին առևտ­րա­յին բան­կե­րի չաշ­խա­տող ակ­տիվ­նե­րի տե­սա­կա­րար կշի­ռը կազ­մում էր 6,15%, ա­պա 2015թ. վեր­ջին՝ 6,98%, իսկ 2016թ. ապ­րի­լի 1-ի դրութ­յամբ՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար 9,06% (ՀՀ ԿԲ 2016թ. մար­տի տե­ղե­կա­գիր)։

Այս վի­ճա­կագ­րութ­յու­նը հենց այն­պես չէ, որ ներ­կա­յաց­նում ենք, այս և ս­տորև ներ­կա­յաց­վող ցու­ցա­նիշ­նե­րը կօգ­նեն վեր հա­նել տնտե­սութ­յու­նում և ֆի­նան­սա­կան ո­լոր­տում նկատ­վող մի­տում­նե­րը։ Օ­րի­նակ, վեր­ջին 2-3 տա­րի­նե­րին նկատ­վում է շա­հու­թա­բե­րութ­յան մա­կար­դա­կի ի­ջեց­ման մի­տում տնտե­սութ­յան ի­րա­կան հատ­վա­ծում։ Այս պնդման հաս­տա­տումն է հան­դի­սա­նում հար­կե­րի և տուր­քե­րի ընդ­հա­նուր ծա­վա­լում շա­հու­թա­հար­կի տե­սա­կա­րար կշռի դի­նա­մի­կա­յի վեր­լու­ծութ­յու­նը։ Այս­պես 2013թ. շա­հու­թա­հար­կի տե­սա­կա­րար կշի­ռը կազ­մում էր 12,45%, 2014թ.՝ 9,74%, իսկ 2015թ.՝ 9,7% (ՀՀ ԱՎԾ «ՀՀ սո­ցիալ-տնտե­սա­կան դրութ­յու­նը 2014, 2015թթ. հուն­վար-դեկ­տեմ­բե­րին» տե­ղե­կագ­րեր)։ Այս մի­տու­մը, ցա­վոք, սպա­սե­լի էր, քա­նի որ ՀՀ տնտե­սութ­յան ի­րա­կան հատ­վա­ծում շա­րու­նակ­վում է աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան մա­կար­դա­կի ան­կու­մը։ Որ­պես­զի աս­վա­ծը մեր­կա­պա­րա­նոց չհնչի, ներ­կա­յաց­նենք տվյալ­ներ ՀՀ ԱՎԾ «Արդ­յու­նա­բե­րա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի հիմ­նա­կան ցու­ցա­նիշ­ներն ըստ աշ­խա­տող­նե­րի թվա­քա­նա­կով ո­րոշ­վող չա­փե­րի և տն­տե­սա­կան գոր­ծու­նեութ­յան (երկ­նիշ դա­սա­կարգ­մամբ), 2013, 2014 և 2015թթ. հուն­վար-դեկ­տեմ­բե­րին» տե­ղե­կագ­րե­րից (տե՛ս Աղ­յու­սակ 1).

Ինչ­պես եր­ևում է Աղ­յու­սակ 1-ից, 2014-2015թթ. նկատ­վել է աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան նվա­զում ինչ­պես ընդ­հա­նուր առ­մամբ արդ­յու­նա­բե­րութ­յու­նում, այն­պես էլ նրա հիմ­նա­կան ճյու­ղե­րում՝ հան­քա­գոր­ծա­կան, մշա­կող, սննդամ­թեր­քի, դե­ղա­գոր­ծա­կան ար­տադ­րան­քի, հա­մա­կար­գիչ­նե­րի, է­լեկտ­րո­նա­յին, օպ­տի­կա­կան և­ է­լեկտ­րա­սար­քե­րի ար­տադ­րութ­յու­նում։ Այս­պես, 2015թ. ար­տադ­րութ­յու­նում զբաղ­ված մեկ աշ­խա­տո­ղի ար­տադ­րածն ընդ­հա­նուր առ­մամբ արդ­յու­նա­բե­րութ­յու­նում կազ­մել է 2013թ. մա­կար­դա­կի 96,5%-ը, հան­քա­գոր­ծա­կան ար­տադ­րութ­յու­նում և բաց հան­քե­րի շա­հա­գործ­ման մեջ՝ 68,4%-ը։ Ընդ ո­րում, նշենք, որ 2015թ. այս ճյու­ղում ար­տադ­րութ­յան ծա­վալ­նե­րի ա­ճի տեմ­պը 2013թ. հա­մե­մատ կազ­մել է 147,6%։ Փաս­տը, որ դա տե­ղի է ու­նե­ցել աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան մա­կար­դա­կի էա­կան նվազ­ման պայ­ման­նե­րում (31,6 տո­կո­սա­յին կե­տով), վկա­յում է այն մա­սին, որ տե­ղի է ու­նե­ցել ըն­դեր­քի անխ­նա վատ­նում։ Գոր­ծերն այն­քան էլ լավ չեն նաև մշա­կող արդ­յու­նա­բե­րութ­յու­նում, որ­տեղ 2015թ. աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան մա­կար­դա­կը կազ­մել է 70,3%, սննդարդ­յու­նա­բե­րութ­յու­նում՝ 76,6%, դե­ղե­րի ար­տադ­րութ­յու­նում՝ 46,4%, հա­մա­կար­գիչ­նե­րի, է­լեկտ­րո­նա­յին և­ օպ­տի­կա­կան սար­քե­րի ար­տադ­րութ­յու­նում՝ 73,8%, է­լեկտ­րա­սար­քե­րի ար­տադ­րութ­յու­նում՝ 65,1%։ Էլ չենք ա­սում այն մա­սին, որ ՀՀ արդ­յու­նա­բե­րութ­յան նշված ճյու­ղե­րում աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յու­նը զգա­լիո­րեն ցածր է, քան Տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան և զար­գաց­ման կազ­մա­կեր­պութ­յան (այ­սու­հետ՝ ՏՀԶԿ) երկր­նե­րում։ Այս առն­չութ­յամբ հարկ է նշել, որ շու­կա­յա­կան տնտե­սութ­յան պայ­ման­նե­րում, աշ­խա­տան­քի այդ­քան ցածր ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան պա­րա­գա­յում, մեր արդ­յու­նա­բե­րութ­յան մի­ջազ­գա­յին մրցու­նա­կութ­յու­նը, վե­րոնշ­յալ երկր­նե­րի ձեռ­նար­կութ­յուն­նե­րի հետ հա­մե­մա­տութ­յան մեջ, գտնվում է վտան­գա­վոր աս­տի­ճա­նի ցածր մա­կար­դա­կում։

­Հան­րա­հայտ է, որ տնտե­սութ­յան մրցու­նա­կութ­յան բարձ­րաց­ման մեջ ա­ռանց­քա­յին դե­րը պատ­կա­նում է նախ­ևա­ռաջ մարդ­կա­յին կա­պի­տա­լին, ո­րը բնու­թագր­վում է աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յամբ, կեն­սա­մա­կար­դա­կով, աշ­խա­տող­նե­րի ընդ­հա­նուր թվա­քա­նա­կում ին­ժե­նե­րա­տեխ­նի­կա­կան աշ­խա­տող­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի տե­սա­կա­րար կշռով։ Միև­նույն ժա­մա­նակ, ձեռ­նար­կութ­յուն­նե­րի և­ առ­հա­սա­րակ արդ­յու­նա­բե­րութ­յան ճյու­ղե­րի մրցու­նա­կութ­յան ընդ­հան­րաց­նող գնա­հա­տա­կա­նի հա­մար, ինչ­պես հայտ­նի է, օգ­տա­գործ­վում են ար­տադ­րութ­յան ինք­նար­ժե­քի, շա­հու­թա­բե­րութ­յան, հիմ­նա­կան ֆոն­դե­րի և շր­ջա­նա­ռու մի­ջոց­նե­րի, հում­քա­յին և ն­յու­թա­կան ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­ման արդ­յու­նա­վե­տութ­յան ցու­ցա­նիշ­նե­րը։ Ս­րա կող­քին, կար­ևոր տեղ է հատ­կաց­վում կա­պի­տալ ներդ­րում­նե­րի (ուղ­ղա­կի ներդ­րում­ներ հիմ­նա­կան ֆոն­դե­րում) օգ­տա­գործ­մա­նը։ Մինչ դի­տար­կե­լը, թե մրցու­նա­կութ­յան ցու­ցա­նիշ­նե­րի վրա ինչ ներ­գոր­ծութ­յուն է ու­նե­նում ՀՀ-ում ի­րա­կա­նաց­վող դրա­մա­վար­կա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ու­շադ­րութ­յուն դարձ­նենք հետև­յալ փաս­տին։ Այս­պես, վեր­ջին 2-3 տա­րի­նե­րին տե­ղի է ու­նե­ցել աշ­խա­տա­վար­ձի ա­ճի տեմ­պե­րի ա­ռա­ջան­ցիկ աճ աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան ա­ճի տեմ­պե­րի հա­մե­մատ։ Մի­ջին ամ­սա­կան ան­վա­նա­կան աշ­խա­տա­վարձն, օ­րի­նակ, ընդ­հա­նուր առ­մամբ ՀՀ տնտե­սութ­յու­նում (ոչ պե­տա­կան հատ­վա­ծում) 2014թ. դեկ­տեմ­բե­րին տո­կոս­նե­րով, 2013թ. դեկ­տեմ­բե­րի հա­մե­մատ, կազ­մել է 103,4%, իսկ 2015թ. դեկ­տեմ­բե­րին, 2014թ. դեկ­տեմ­բե­րի հա­մե­մատ, 103,3%։ Այդ նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ինչ­պես ար­դեն նշվեց, 2015թ., 2013թ. հա­մե­մատ, նկատ­վել է աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան նվա­զում (96,5%)։ Այդ նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մի­ջին ամ­սա­կան ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձի ա­ճի տեմ­պը 2015թ., 2013թ. հա­մե­մատ, կազ­մել է. հան­քա­գոր­ծա­կան արդ­յու­նա­բե­րութ­յու­նում և քար­հան­քե­րի շա­հա­գործ­ման մեջ՝ 125,4%, մշա­կող արդ­յու­նա­բե­րութ­յու­նում՝ 114,4% (ԱՎԾ, “Սո­ցիալ-տնտե­սա­կան վի­ճա­կը ՀՀ-ում 2016թ. հուն­վա­րին», էջ 53, “Սո­ցիալ-տնտե­սա­կան վի­ճա­կը ՀՀ-ում 2014թ. հուն­վա­րին», էջ 46)։ Կա­րե­լի է այլ տվյալ­ներ էլ ներ­կա­յաց­նել, ո­րոնք կրկին հաս­տա­տում են, որ ՀՀ տնտե­սութ­յու­նում ա­մե­նու­րեք նկատ­վում է ոչ պե­տա­կան ո­լոր­տի նյու­թա­կան ար­տադ­րութ­յան աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձի ա­ճի տեմ­պե­րի էա­կան բարձ­րա­ցում աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան ա­ճի տեմ­պե­րի հա­մե­մատ։ Ն­ման ի­րա­վի­ճա­կը հան­գեց­նում է շա­հույ­թի կրճատ­ման կամ վնաս­նե­րի ա­ճի ինչ­պես ա­ռան­ձին վերց­րած ձեռ­նար­կութ­յու­նում, այն­պես էլ առ­հա­սա­րակ արդ­յու­նա­բե­րութ­յան ճյու­ղե­րում։ Դա իր հեր­թին դան­դա­ղեց­նում է ընդ­լայն­ված վե­րար­տադ­րութ­յու­նը, ինչ­պես նաև բա­ցա­ռում է մի­ջոց­նե­րի ար­տադ­րա­կան կու­տակ­ման հնա­րա­վո­րութ­յու­նը, ո­րոնք կա­րող են օգ­տա­գործ­վել ինչ­պես շրջա­նա­ռու մի­ջոց­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման, այն­պես էլ սե­փա­կան ար­տադ­րութ­յու­նում ներդ­րում­ներ կա­տա­րե­լու հա­մար։ Այդ դեպ­քում ձեռ­նար­կութ­յուն­նե­րը ստիպ­ված չեն լի­նի բարձր տո­կոս­նե­րով վար­կեր վերց­նել առևտ­րա­յին բան­կե­րից։ Այ­սինքն՝ ակն­հայտ է, որ, որ­պես­զի տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը տա­նի դե­պի ՀՆԱ-ի, զբաղ­վա­ծութ­յան և­ աշ­խա­տան­քի վճար­ման մա­կար­դա­կի աճ, պետք է պահ­պան­վեն ո­րո­շա­կի հա­րա­բե­րակ­ցութ­յուն­ներ աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան և­ աշ­խա­տա­վար­ձի ա­ճի տեմ­պե­րի միջև։ Պետք է գի­տակց­վի այն, որ բնա­կա­նոն տնտե­սա­կան պայ­ման­նե­րում աշ­խա­տա­վար­ձի և­ ե­կա­մուտ­նե­րի ա­ճի տեմ­պե­րը չպետք է գե­րա­զան­ցեն աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան ա­ճի տեմ­պերն ինչ­պես ամ­բողջ տնտե­սութ­յու­նում, այն­պես էլ նրա ա­ռան­ձին վերց­րած ճյու­ղե­րում։ Ս­րան հա­մա­պա­տաս­խան՝ աշ­խա­տա­վար­ձի ա­ճի տեմ­պի հետ աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան ա­ճի տեմ­պի հա­րա­բե­րակ­ցութ­յու­նը ո­րո­շե­լու խնդի­րը պար­տա­դիր պայ­ման է, ո­րը թույլ կտա կար­գա­վո­րել ար­տադ­րա­կան ար­տադ­րան­քի ինք­նար­ժե­քի ի­ջե­ցու­մը, ինչ­պես նաև ա­վե­լաց­նել կու­տա­կում­նե­րը։ Աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան ա­ռա­ջան­ցիկ ա­ճի տեմ­պը աշ­խա­տա­վար­ձի ա­ճի տեմ­պի հա­մե­մատ սղաճ չի ա­ռա­ջաց­նի, այ­նինչ հա­կա­ռակ հա­րա­բե­րակ­ցութ­յան պա­րա­գա­յում սղաճ է ա­ռա­ջա­նում թե­կուզև այն պատ­ճա­ռով, որ աշ­խա­տա­վար­ձի ա­ճի ան­չափ բարձր տեմ­պե­րը խախ­տում են աշ­խա­տան­քի ծախ­սե­րի և դ­րա վճար­ման միջև կա­պը, ինչն իր հեր­թին հան­գեց­նում է աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան նվազ­ման։ Սա­կայն ար­տադ­րութ­յան այս կար­ևո­րա­գույն գոր­ծոն­նե­րի (աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան և­ աշ­խա­տա­վար­ձի) միջև հա­մա­մաս­նութ­յու­նը ո­րո­շե­լիս հարկ է չմո­ռա­նալ նաև այն, որ աշ­խա­տան­քի վճար­ման ցածր մա­կար­դա­կը բա­ցա­սա­կան ներ­գոր­ծութ­յուն է ու­նե­նում ոչ միայն աշ­խա­տան­քա­յին ակ­տի­վութ­յան վրա, այլև ձևա­վո­րում է բնակ­չութ­յան ցածր վճա­րու­նա­կա­յին պա­հան­ջարկ։

Ամ­փո­փե­լով վերն աս­վա­ծը՝ կար­ծում ենք, կա­րե­լի է ա­նել գլխա­վոր եզ­րա­հան­գումն այն մա­սին, որ սուր անհ­րա­ժեշ­տութ­յուն է ա­ռա­ջա­ցել՝ բարձ­րաց­նել աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յու­նը տնտե­սութ­յան ի­րա­կան հատ­վա­ծում։ Այս խնդրի լու­ծու­մը հնա­րա­վոր է միայն ա­ճի նոր տնտե­սա­կան մո­դե­լի անց­ման պա­րա­գա­յում, ո­րը կու­նե­նա ի­նո­վա­ցիոն զար­գաց­ման կողմ­նո­րո­շում՝ ի հա­շիվ նոր ար­դիա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ներդր­ման։ Իսկ օ­տա­րերկր­յա տեխ­նո­լո­գիա­նե­րի ներդ­րու­մը հնա­րա­վոր է միայն խո­շոր ներդ­րում­նե­րի հոս­քի պայ­ման­նե­րում՝ խթա­նիչ ներդ­րու­մա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան ա­պա­հով­մամբ։ Ուս­տի, հրա­տապ է դառ­նում ՀՀ ԿԲ-ի կող­մից ի­րա­կա­նաց­վող դրա­մա­վար­կա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան հա­մա­կող­մա­նի վեր­լու­ծութ­յան խնդի­րը՝ տնտե­սութ­յու­նում ներդ­րու­մա­յին մթնո­լոր­տի բա­րե­լավ­ման վրա նրա ներ­գոր­ծութ­յու­նը պար­զե­լու նպա­տա­կով։

­Հոդ­վա­ծի սկզբում ար­դեն նշել ենք այն մա­սին, որ վեր­ջին տա­րի­նե­րին նկատ­վել է ՀՀ առևտ­րա­յին բան­կե­րում ֆի­զի­կա­կան և­ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց ա­վանդ­նե­րի ա­ճի մի­տում։ Ընդ ո­րում, նշվել է նաև, որ այդ նույն ըն­թաց­քում տե­ղի էր ու­նե­նում բան­կե­րի կող­մից տրա­մադր­վող վար­կե­րի ծա­վալ­նե­րի կրճա­տում, ինչ­պես նաև չաշ­խա­տող ակ­տիվ­նե­րի տե­սա­կա­րար կշռի աճ։ Այս հա­մա­տեքս­տում տագ­նապ է ա­ռա­ջաց­նում տնտե­սութ­յան ի­րա­կան հատ­վա­ծում օ­տա­րերկր­յա ներդ­րում­նե­րի ծա­վա­լի՝ վեր­ջին տա­րի­նե­րին նկատ­վող էա­կան նվազ­ման մի­տու­մը (տե՛ս Աղ­յու­սակ 2).

 

Աղ­յու­սա­կում նշված են ներդ­րում­նե­րի զուտ հոս­քե­րը՝ հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում օ­տա­րերկր­յա ներդ­րում­նե­րի մուտ­քե­րի և մա­րում­նե­րի տար­բե­րութ­յու­նը (ԱՎԾ, «ՀՀ սո­ցիալ-տնտե­սա­կան վի­ճա­կը 2016թ. հուն­վար-փետր­վա­րին», էջ 80, «ՀՀ սո­ցիալ-տնտե­սա­կան վի­ճա­կը 2014թ. հուն­վար-փետր­վա­րին», էջ 78)։

­Միև­նույն ժա­մա­նակ, հարկ է նշել նաև, որ 2012թ. օ­տա­րերկր­յա ներդ­րում­նե­րի հա­րա­բե­րակ­ցութ­յու­նը ՀՆԱ-ին կազ­մել է 7,56%, ընդ ո­րում, օ­տա­րերկր­յա ուղ­ղա­կի ներդ­րում­նե­րի հա­րա­բե­րակ­ցութ­յու­նը ՀՆԱ-ին կազ­մել է 5,7%: 2013թ. այդ ցու­ցա­նիշ­նե­րը կազ­մել են, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, 5,73% և 2,6%, 2014թ.՝ 3.48% և 2,43%, իսկ 2015թ.՝ 2,46% և 1,4%։

Այս­տեղ հարկ է նշել նաև, որ ՀՀ առևտ­րա­յին բան­կե­րի կող­մից ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց վար­կա­վոր­ման կրճատ­ման մի­տու­մը (խոս­քը եր­կա­րա­ժամ­կետ վար­կե­րի մա­սին է՝ 1 և­ ա­վե­լի տա­րի մար­ման ժամ­կե­տով) նկատ­վում էր նաև ՀՀ տնտե­սութ­յան ի­րա­կան հատ­վա­ծում։ Ակն­հայտ է, որ վար­կա­վոր­ման ծա­վալ­նե­րի կրճա­տու­մը շատ բա­նով պայ­մա­նա­վոր­ված է ՀՀ ԿԲ-ի կող­մից վե­րա­ֆի­նան­սա­վոր­ման բարձր տո­կո­սադ­րույ­քի պահ­պան­մամբ։ Այս­պես, 2014թ. վե­րա­ֆի­նան­սա­վո­րան տո­կո­սադ­րույ­քը տա­տան­վում էր 6,75%-7,75%-ի մի­ջա­կայ­քում, ին­չը 2,25-2,58 ան­գամ բարձր է այդ տա­րի գրանց­ված սղա­ճի մա­կար­դա­կից, այն դեպ­քում, երբ 2015թ. այն էա­պես բարձ­րա­ցել էր և տա­տան­վում էր 8,5%-10,5%-ի մի­ջա­կայ­քում, ին­չը 2,3-2,8 ան­գամ բարձր էր 2015 թ. սղա­ճի մա­կար­դա­կից։ Ընդ ո­րում, վե­րա­ֆի­նան­սա­վոր­ման 10,5% տո­կո­սադ­րույ­քը պահ­պան­վում էր փետր­վա­րի 11-ից մինչև օ­գոս­տո­սի 11-ը, իսկ օ­գոս­տո­սի 12-ից մինչև նո­յեմ­բե­րի 11-ը սահ­ման­վեց 10,25%- մա­կար­դա­կին (ՀՀ ԿԲ տե­ղե­կա­գիր, հուն­վար, էջ 90)։ Դ­րա հետ­ևան­քով պահ­պան­վե­ցին առևտ­րա­յին բան­կե­րի կող­մից վար­կա­վոր­ման բարձր տո­կո­սադ­րույք­նե­րը։ Այս­պես, 2014թ. դեկ­տեմ­բե­րին վար­կա­վոր­ման մի­ջին ամ­սա­կան տո­կո­սադ­րույ­քը կազ­մել է 16,26%, 2015թ. դեկ­տեմ­բե­րին՝ 15,96%, այն դեպ­քում, երբ 2013թ. նույն ամ­սին այն կազ­մում էր 15,04%։ Այ­սինքն՝ մենք ի­րա­վունք ու­նենք պնդե­լու, որ վե­րա­ֆի­նան­սա­վոր­ման բարձր տո­կո­սադ­րույ­քի պահ­պան­մամբ ՀՀ ԿԲ-ն թույլ չի տա­լիս քիչ թե շատ զգա­լի վար­կեր վերց­նել, հատ­կա­պես ներդ­րու­մա­յին գոր­ծու­նեութ­յան ի­րա­կա­նաց­ման հա­մար։ Ընդ ո­րում, վատ­թա­րա­նում է նաև բնակ­չութ­յան վար­կա­վո­րու­մը, ո­րի ժամ­կե­տանց պարտ­քը ար­դեն վերց­րած վար­կե­րի գծով, ինչ­պես նաև ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց տրված ժամ­կե­տանց վար­կե­րի ծա­վա­լը նկա­տե­լիո­րեն մե­ծա­նում են։ Այս­պես, ժամ­կե­տանց վար­կե­րի ծա­վա­լը վար­կե­րի ընդ­հա­նուր ծա­վա­լում 2013թ. դեկ­տեմ­բե­րին կազ­մել է 21 մլրդ 320 մլն դ­րամ, 2014թ. դեկ­տեմ­բե­րին՝ 32 մլրդ 531 մլն դ­րամ, 2015թ. դեկ­տեմ­բե­րին՝ 37 մլրդ 863 մլն դ­րամ, իսկ 2016թ. մար­տին՝ 45 մլրդ 487 մլն դ­րամ (ՀՀ ԿԲ տե­ղե­կա­գիր, 2016թ. մարտ, էջ 75, ՀՀ ԿԲ տե­ղե­կա­գիր, 2015թ. հուն­վար, էջ 48, ՀՀ ԿԲ տե­ղե­կա­գիր, 2014թ. հուն­վար, էջ 84)։

Այս­պի­սով, վե­րա­ֆի­նան­սա­վոր­ման տո­կո­սադ­րույ­քի բարձ­րա­ցու­մը հան­գեց­նում է վար­կի թան­կաց­մա­նը, ին­չը տա­նում է վար­կա­ռու ձեռ­նար­կութ­յուն­նե­րի ծախ­քե­րի ա­ճի և, դրա հետ մեկ­տեղ, թո­ղարկ­վող ար­տադ­րան­քի գնե­րի բարձ­րաց­ման։ Մեր ցածր շա­հու­թա­բեր տնտե­սութ­յան պայ­ման­նե­րում վար­կա­վոր­ման տո­կո­սադ­րույ­քի բարձ­րա­ցումն ան­խու­սա­փե­լիո­րեն շա­հու­թա­բե­րութ­յան նոր­մից բարձր է ստաց­վում ակ­տիվ­նե­րի գծով, և­ ա­նի­մաստ է դառ­նում ներդ­րում­նե­րի ֆի­նան­սա­վո­րու­մը (վար­կա­վո­րու­մը)։ Ա­վե­լին, վտանգ կա, որ վար­կե­րի տո­կո­սադ­րույք­նե­րը գե­րա­զան­ցում են թո­ղարկ­վող ար­տադ­րան­քի շա­հու­թա­բե­րութ­յու­նը, ինչն ա­նի­մաստ է դարձ­նում շրջա­նա­ռու կա­պի­տա­լի վար­կա­վո­րու­մը։ Դ­րա հետ­ևանքն է դառ­նում ար­տադ­րութ­յան կրճա­տու­մը, որն ա­ռաջ է բե­րում թո­ղարկ­վող ար­տադ­րան­քի միա­վո­րի հաշ­վով ծախ­քե­րի աճ, ինչն էլ հան­գեց­նում է դրա գնի հե­տա­գա բարձ­րաց­ման։ Իսկ գնե­րի ա­ճը ի­ջեց­նում է ՀՀ-ում ար­տադր­վող ապ­րանք­նե­րի մրցու­նա­կութ­յու­նը։ Ակն­հայտ է, որ ներդ­րում­նե­րի վար­կա­վոր­ման անհ­նա­րի­նութ­յու­նը ՀՀ ար­տադ­րա­կան ո­լոր­տին զրկում է մասշ­տա­բի մե­ծաց­ման և տեխ­նո­լո­գիա­կան կա­տա­րե­լա­գործ­ման ճա­նա­պար­հով ծախ­քե­րը նվա­զեց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից, ինչն էլ խո­չըն­դո­տում է թո­ղարկ­վող ար­տադ­րան­քի գնե­րի ի­ջեց­մա­նը։

­Կար­ծում ենք, որ վերն աս­վա­ծը թույլ է տա­լիս եզ­րա­կաց­նել, որ ՀՀ սո­ցիալ-տնտե­սա­կան զար­գաց­ման դի­նա­միկ ա­ճի ա­պա­հով­ման հա­մար անհ­րա­ժեշտ է հաս­նել տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան՝ դրա­մա­վար­կա­յին և ֆիս­կալ քա­ղա­քա­կա­նութ­յան հա­մար­ժե­քութ­յան՝ ուղղ­ված ներդ­րում­նե­րի զգա­լի ա­վե­լաց­մա­նը, տնտե­սա­կան ա­ճի խթան­մա­նը։ Ընդ ո­րում, հարկ է ել­նել այն ըն­կա­լու­մից, որ ՀՀ ԿԲ վե­րա­ֆի­նան­սա­վոր­ման տո­կո­սադ­րույ­քի գլխա­վոր դե­րը ոչ թե ա­մեն գնով սղա­ճի ցածր մա­կար­դա­կը պա­հելն ու ար­ժույ­թի փո­խար­ժե­քը կար­գա­վո­րելն է, այլ տնտե­սա­կան ա­ճը խթա­նե­լը՝ գի­տա­տեխ­նի­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցի, մաս­նա­վո­րա­պես ներդ­րու­մա­յին գոր­ծու­նեութ­յան հա­մա­կող­մա­նի ակ­տի­վաց­ման հի­ման վրա։ Բ­նա­կա­նա­բար, այս ա­մե­նը պա­հան­ջում է հա­մա­պա­տաս­խան ֆի­նան­սա­վո­րում, հա­մա­պա­տաս­խան ծախ­սեր։ Այս­տեղ գլխա­վոր հար­ցը վար­կի գինն ու նրա հա­սա­նե­լիութ­յունն է։ Տն­տե­սութ­յան առջև ծա­ռա­ցած խնդիր­նե­րի ողջ հա­մա­լի­րը լու­ծե­լու հա­մար, կար­ծում ենք, անհ­րա­ժեշտ է մշա­կել միաս­նա­կան ծրա­գիր, ո­րի գլխա­վոր կողմ­նո­րո­շի­չը, գլխա­վոր նպա­տակն է լի­նե­լու հան­րա­յին բա­րե­կե­ցութ­յան բա­րե­լա­վու­մը։

Այդ գլխա­վոր նպա­տա­կից ել­նե­լով պետք է ձևա­վոր­վի դրա­մա­վար­կա­յին և ֆիս­կալ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը։ Օ­րի­նակ, ե­թե այդ նպա­տա­կի ի­րա­գոր­ծու­մը են­թադ­րում է աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նութ­յան էա­կան աճ, ա­պա դրան հա­մա­պա­տաս­խան պետք է ի­ջեց­վեն կամ հան­վեն ար­դիա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ներկր­ման հար­կե­րը, պետք է սահ­ման­վի է­ժան վարկ՝ պե­տութ­յան ե­րաշ­խի­քով։ Իսկ ե­թե մենք ու­զում ենք էլ ա­վե­լի շեշ­տադ­րել հան­րա­յին բա­րե­կե­ցութ­յան բա­րե­լա­վումն ի հա­շիվ սղա­ճի ի­րա­կան նվազ­ման (հա­ճախ սղաճն ան­վա­նում են աղ­քատ­նե­րի հարկ), ին­չը միա­ժա­մա­նակ շատ կար­ևոր է տնտե­սա­կան ա­ճին անց­ման հա­մար, այդ ժա­մա­նակ անհ­րա­ժեշտ է, որ ՀՀ կա­ռա­վա­րութ­յու­նը և ԿԲ-ն կազ­մեն միաս­նա­կան ծրա­գիր, որ­տեղ կենտ­րո­նա­կան տե­ղե­րից մե­կը պետք է զբա­ղեց­նի ծախ­քե­րի նվազ­ման և մի­ջոց­նե­րի հա­մա­կող­մա­նի խնա­յո­ղութ­յան գի­ծը ինչ­պես տնտե­սութ­յան մաս­նա­վոր, այն­պես էլ պե­տա­կան հատ­վա­ծում։ Ծ­րագ­րում մեծ տեղ պետք է հատ­կաց­վի առ­կա ռե­սուրս­նե­րի և­ ա­ռա­ջին հեր­թին՝ հիմ­նա­կան ֆոն­դե­րի և սար­քա­վո­րում­նե­րի նպա­տա­կա­յին օգ­տա­գործ­մա­նը, միա­ժա­մա­նակ ա­մեն կերպ պետք է ա­ջակ­ցել հա­վել­յալ ներդ­րում­նե­րի ներգ­րավ­մանն ար­տադ­րութ­յան ար­դիա­կա­նաց­ման գոր­ծում, նոր, բարձր­տեխ­նո­լո­գիա­կան հզո­րութ­յուն­նե­րի ներդր­մա­նը։

­Կար­ծում ենք, որ ար­դեն հա­սու­նա­ցել է այն նպա­տակ­նե­րի հա­մա­կար­գի ստեղծ­ման սուր անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, ո­րոնք ՀՀ կա­ռա­վա­րութ­յու­նը և ՀՀ ԿԲ-ն­ ըն­դու­նում են որ­պես անհ­րա­ժեշ­տութ­յուն մի քա­նի տար­վա հա­մար, և­ այդ նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­ման հա­մար էլ ձևա­վոր­վում է ար­դիա­կա­նութ­յան մար­տահ­րա­վեր­նե­րին հա­մար­ժեք տնտե­սա­կան՝ դրա­մա­վար­կա­յին և ֆիս­կալ քա­ղա­քա­կա­նութ­յուն։ Ընդ ո­րում, կար­ևոր է նպա­տակ­ներն ա­ռա­ջադ­րե­լիս օգտ­վել SMART տեխ­նո­լո­գիա­յից, ո­րը թույլ է տա­լիս նպա­տա­կադր­ման փու­լում ընդ­հան­րաց­նել առ­կա ամ­բողջ տե­ղե­կատ­վութ­յու­նը, սահ­մա­նել աշ­խա­տան­քի ըն­դու­նե­լի ժամ­կետ­ներ, ո­րո­շել այդ նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­ման հա­մար առ­կա ռե­սուրս­նե­րի բա­վա­րա­րութ­յու­նը, գոր­ծըն­թա­ցի բո­լոր մաս­նա­կից­նե­րին ա­ռա­ջադ­րել հստակ, ճշգրիտ, ո­րո­շա­կի խնդիր­ներ։

Եզ­րա­կա­ցութ­յու­նը մեկն է՝ հար­կա­վոր է տնտե­սա­կան ա­ճի նոր մո­դել։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

­Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր

­Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յու­նից,

ԵԱՀԿ Խորհր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վում

ԱԺ պատ­վի­րա­կութ­յան ղե­կա­վար,

«Ազ­գա­յին միա­բա­նութ­յուն» կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА