ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՈԳՈՎ

22.09.2017 22:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՈԳՈՎ

(ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՄԱԿ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Թուրքի հետ բանակցիր, բայց փետը ձեռքիցդ մի գցիր…

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻՆ
– Ի՞նչ տարբերություն կա նախկին եւ ներկա արտգործնախարարների միջեւ.
– Ոչ մի, շունն էն շնեն է, երկուսն էլ մի տնեն են…

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ
(ԱԼԻԵՎԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՏԺԵԼՈՒ ՀՈԽՈՐՏԱՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՄԱԿ-ից հայտնում են, որ Իլհամ Ալիեւն, ամենայն հավանականությամբ, իր դիկտատորական մահկանացուն կկնքի կա՛մ Քադաֆիի նման` սեփական ժողովրդի կողմից կոյուղու կեղտաջրերի մեջ, կա՛մ Նյուրնբերգյան տրիբունալով:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԶԱՐ
Ըստ ռուսական ռազմական տեսաբանների` Թուրքիան Ռուսաստանից ցանկանում է ռուսական Ս-400 էժան գնել, Ամերիկայի վրա թանկ վաճառել:

ՀՅԴ-Ի ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ
(ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` «ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ» ԿԱՐԳԱԽՈՍԸ ԷԼ ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թզից` թիզ Հայաստան:

ՄԱՖԻԱՆ ԱՆՄԱՀ Է
Կոզա Նոստրայից հայտնում են, որ Դոն Պիպոն անհաջող մահափորձից հետո այնպիսի համերգ էր կազմակերպել, որ հա՛մ երկու կաթողիկոսներն էին գնացել, հա՛մ` վարչապետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА