ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

21-րդ դարի վերջին Երկրի վրա կենդանական տեսակների նոր գլոբալ ոչնչացում կսկսվի

22.09.2017 14:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
21-րդ դարի վերջին Երկրի վրա կենդանական տեսակների նոր գլոբալ ոչնչացում կսկսվի

Երկրաֆիզիկոս Դանիել Ռոթմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, մաթեմատիկական մոդելի օգնությամբ պարզել է, որ 21-րդ դարի վերջին Երկրի վրա կսկսվի կենսանիների տեսակների նոր գլոբալ ոչնչացում։ Դա տեղի կունենա ածխածնի գլոբալ ցիկլում փոփոխությունների հետեւանքով, որոնք առաջացել են ածխաթթու գազի արտանետումների պատճառով։ Ռոթմանը վերլուծել է վերջին 450 մլն տարվա ընթացքում ածխածնի գեոքիմիական շրջապտույտում տեղի ունեցած փոփոխությունները՝ ընդգրկելով հինգ մեծ ոչնչացման ժամանակները, երբ տեսակներն անհետանում էին շատ մեծ արագությամբ։ Նա պարզել է, որ բիեսֆերայի ապակայունացումը տեղի է ունենում ածխածնային ցիկլի աղետալի շեմերին հասնելու դեպքում։ Գիտնականի խոսքով՝ վնասակար մթնոլորտային արտանետումների պատճառով հիմա նույնպես հնարավոր է նման սցենար։ Մինչեւ 2100 թ․ օվկիանոսներում կուտակված ածխածինը կհանգեցնի բիոսֆերայի անկայունությանը, ինչն էլ իր հերթին պատճառ կդառնա տեսակների ոչնչացման հինգերորդ ցիկլի համար։ Կենդանիների ու բույսերի վայրի տեսակների անհետացումը կարող է շարունակվել մի քանի հազար տարի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА