ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գենետիկները մարդու մարմնում հազարավոր անհայտ միկրոբներ են գտել

22.09.2017 14:46 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գենետիկները մարդու մարմնում հազարավոր անհայտ միկրոբներ են գտել

Հարվարդի համալսարանի գենետիկները մանրքների եւ սնկերի հազարավոր նոր շտամներ են հայտնաբերել, որոնց գոյության մասին գիտնականները նախկինում չէին էլ կասկածում։ Այս մասին ասված է Nature ամսագրում հրապարակված հոդվածում։

«Երբ մենք առաջին անգամ կոդազերծեցինք մարդու գենոմը, մենք միանգամից չկարողացանք հասկանալ, թե ինչպես կարելի է այդ տեղեկություններն օգտագործել հիվանդությունների ախտորոշման եւ դեղեր որոնելու համար։ Այս դեպքում մեզ նույն  բանն է սպասվում։ Դեռ պետք է շատ ուսումնասիրենք, որպեսզի հասկանանք, թե միկրոֆլորայի գաղտնիքները ինչպես կարելի է օգտագործել՝ ի շահ մարդու»,– ասել է Human Microbiome Project ծրագրի մասնակից Ջեյսոն Լլոյդ Փիրսը։

Մարդու մարմինն ունի մեր սեփական բջիջներից մոտ 10 անգամ ավելի շատ միաբջիջ մանրէ, սունկ ու միկրոֆլորայի այլ ներկայացուցիչներ։ Հետազոտությունները վկայում են, որ միկրոֆլորան կարաող է ոչ միայն ազդել մարդու նյութափոխանակության եւ քաղցկեղի զարգացման հավանականության վրա, այլ նաեւ նրա պահվածքի։

Օրինակ, մեկ տարի առաջ ամերիկացի կենսաբանները հայտնաբերել էին, որ աուտիզմի զարգացումը կարող է կապ ունենալ երեխաների եւ  նրանց մայրերի աղիներում Lactobasillus reuteri մանրէների հետ։ Լլոյդ Փիրսն ու նրա գործընկերները վերլուծել են ԴՆԹ կառուցվածքը եւ առանձնացրել մոտ 2 հազար մանրէ եւ միկրոֆլորայի այլ ներկայացուցիչների, որոնց գոյության մասին գենետիկները նախկինում չգիտեին։ Նրանք վերլուծել են մարդու օրգանիզմի աշխատանքի վրա դրանց հնարավոր ազդեցությունը։

Գիտնականները նշում են, որ իրենց հաջողվել է կազմել մարմնի մեջ միկրոբների տարածման նախնական «քարտեզը» եւ հետեւել, թե ինչպես է փոխվում դրանց տեսակային կազմը մարդու ծերանալուն զուգահեռ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА