ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները

22.09.2017 13:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի եւ Ռուսատսանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծեցին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА