ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՈՐՁՎԱԾ ԱՂՎԵՍԻ ՍԻՆԴՐՈՄ

19.09.2017 21:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՓՈՐՁՎԱԾ ԱՂՎԵՍԻ ՍԻՆԴՐՈՄ

(ԼԱՊՇԻՆԻ` ԱԼԻԵՎՅԱՆ ԲԱՆՏԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ լրագրողների միջազգային ասոցիացիայի, որքան էլ Ալիեւը ջանաց խուսափել, միեւնույնն է Լապշինը նրա ականջներին լապշա է կախելու:
**
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
(ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱՐՎԱԾ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ անաստեզոլոգների ասոցիցիայի դիտարկման` Լեւոն Ալթունյանն ամենայն հավանականությամբ դեռեւս նարկոզի բժիշկ աշախատած ժամանակահատավածում իրեն բաժին հասած նարկոզից դեռ դուրս չի եկել:
**
ԴԱՍԱԿԱՆԻՆ ՄԵՐՁ
(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ Ժ/Պ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Գրողների միությունից հայտնում են, որ եթե մեծ գորիսեցի Սերո Խանզադյանը ողջ լիներ, ապա ի պատասխան Նաիրի Զարյանի «Ռուշանի քարափը» պատմվածքի կգրեր «Առուշանի Քաղաքը» պատմավեպը:
**

ՀԱԿԱԴԻՐ ՄՈՏԵՑՈՒՄ
Ըստ քաղտեխնոլոգների ռուս-ամերիկյան հարաբերությունները եթե ռուսներն ուզում են Լավրովով լուծել, ապա ամերիկացիները` Քիլլերմանով…
**
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
(ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ` ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ԵՎ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Որձ կովերի» համաշխարհայաին ասոցիացիայից հայտնում են, որ եթե Բագրատյանը շարունակի իրեն այսպես դրսեվորել, ապա Սամվել Ալեքսանյանը նրան էլ կարտահանի:
**
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА