ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում կպատժեն քուրդ պատգամավորի մոր դին փոսից հանած և հայերին անպատված ազգայնականներին

14.09.2017 15:12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում կպատժեն քուրդ պատգամավորի մոր դին փոսից հանած և հայերին անպատված ազգայնականներին

Թուրքիայի իշխանությունները մեկնաբանել են ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության կալանավորված պատգամավոր Այսել Թուղլուքի մոր հուղարկավորության արարողության ժամանակ ազգայնականների հարձակման դեպքը: Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:


Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը դատապարտել է ազգայնական խմբերի վարքն ու հայտարարել, որ նրանց արարքը հակասում է Իսլամի արժեքներին: Թուրք պաշտոնյան խոստացել է, որ մեղավորներն անպայման կկրեն իրենց պատիժը, և տեղեկացրել, որ դեպքի հետաքննությունն արդեն ընթացքի մեջ է:

Հիշեցնենք, որ քուրդ պատգամավոր Թուղլուքը, որը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար, մեկ օրով թույլտվություն է ստացել բանտից դուրս գալու՝ Անկարայում մոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Սակայն թաղման թափորի ճանապարհը կտրած ազգայնականները չեն թույլատրել այդտեղ թաղել դատապարտված քուրդ պատգամավորի մորը՝ բացականչելով, որ դա ահաբեկիչների տեղը չէ: 

«Այստեղ նահատակ զինվորներ են թաղված, ահաբեկիչներն այստեղ տեղ չունեն, սա հայկական գերեզմանատուն չէ», - բղավել են ազգայնականները, որոնք բռնի ուժով հանել են մահացածին արդեն փորված փոսի միջից: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА