ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը չի կարող ազդել Ադրբեջանում Արեւմուտքի ներդրումների վրա

14.09.2017 14:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը չի կարող ազդել Ադրբեջանում Արեւմուտքի ներդրումների վրա

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արեւմուտքը մեծ ներդրումներ է կատարում Ադրբեջանում, որի արդյունքում էլ վերջինս մեծ թվով զենք է գնում եւ ուղղում`հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին: Այս ամենի վառ օրինակը անգլիական նավթային հսկայի `«British Petoleum» ընկերության ներդրումներ են Ադրբեջանում: Այս ընկերության հետ Ադրբեջանը կնքել է հերթական պայմանագիրը, որի արդյունքում առաջիկայում կստանա 3,6 մլրդ բոնուս արտասահմանյան ներդրողներից:
«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի անդամ ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ խոսելով Արեւմուտքի կողմից Ադրբեջանում կատարվող ներդրումներից, փաստեց, որ այս ամենը Հայաստանի համար նորություն չէ. «British Petoleum»-ը տրանսկոնտինենտալ կազմակերպություն է եւ նրա ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ, միշտ գերակշիռ է եղել: Ասել, որ պետք է կատարվի այնպիսի քայլեր, որպեսզի այդ կազմակերպությունը ներդրումները դադարեցնի կամ նվազեցնի, չեմ կարծում, որ դա որեւէ երկրի համար հասանելի է, այդ թվում` Հայաստանի: Կարծում եմ` որեւէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ այս ընկերության վրա»»,-նշեց Գ. Մելիքյանը:

Անդրադառնալով ԵՄ հետ նախատեսվող համաձայնագրի ստորագրմանը, Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ այս պահին ընթանում են գործընթացներ, բանակցություններ. «Հարկ է նկատել, որ ԵԱՏՄ-ն  ԵՄ երկրների հետ մեր համագործակցության խորացման վրա որեւէ ազդեցություն չի ունենում: Լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, մենք  բավականին ակտիվ համագործակցություն ենք իրականացնում նաեւ ԵՄ շատ երկրների հետ: Սա մեզ համար որեւէ խոչընդոտ չի ստեղծում»,-եզարփակեց մեր զրուցակիցը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА