ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեհ տղամարդը գնացք է փախցրել

14.09.2017 14:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լեհ տղամարդը գնացք է փախցրել

Եթե աշխարհում հանցագործները հիմնականում ավտոմեքենա են առեւանգում, մեկ-մեկ էլ` ինքնաթիռ. ապա լեհ տղամարդը բոլորին գերազանցեց: Այսպես, Լեհաստանի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ այսօր վաղ առավոտյան 35-ամյա լեհ տղամարդը գնացք է առեւանգել: Մտնելով բեռնատար գնացքի մեքենավարի խցիկ, տղամարդը մահվան սպառնալիքով պահանջել է` կանգ չառնել եւ շարժվել: Բայց շատ չանցած բնակավայրերից մեկի կենտրոնական կայարանում նա պահանջել է կանգնեցնել գնացքը եւ փորձել է փախուստի դիմել: Սակայն կարճ հետապնդումից հետո ոստիկանները ձերբակալել են տղամարդուն:

Թե որն է շարժառիթը, նույնիսկ ոստիկանությունը չի կարողանում կռահել: Գնացք փախցնելու դեպքում անպատիժ մնալը գործնականում բացառվում է, եւ հանցագործը դա հազիվ թե չգիտակցեր: Այսինքն` առուանգհում շահի համար վարկածն այստեղ բացառվում է: Միակ բացատրությունն այս պահին այն է, որ տղամարդը եղել է հարբած կամ` թմրանյութերի ազդեցության տակ, ինչը ստուգելու համար նրան փորձաքննության են ենթարկել:

 

Ամեն դեպքում` տուժածներ չկան, քանի որ 23 վագոնանոց ապրանքատար գնացքում միայն մեքենավարն էր գտնվում, որը կատարել է առեւանգողի պահանջը` վարել է գնացքը եւ կանգնել պահանջված վայրում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА