ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վանաշեն գյուղում 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է

14.09.2017 14:23 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վանաշեն գյուղում 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17:20-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում 1-ամյա աղջիկ երեխա:

Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղից: 

Կայքի տեղեկություններով՝ նույն գյուղի Հրաչիկ Մակարյան փողոցի 25 տանը, տան բնակիչ, 56-ամյա Հմայակ Մեհրաբյանը տան բակում իր վարած Ford Transit մակնիշի 34 ZP 677 համարանիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել 1-ամյա Լարիսա Թորոսյանին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА